Բերքաշատ
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Բերքաշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1928 թվականին[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերքաշատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 3.8 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 520[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բերքաշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0921[4] | ||
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերքաշատի մշտական բնակչությունը կազմել է 520, առկա բնակչությունը՝ 505 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները հիմնականում 1926-1928 թվականներին Թուրքիայից (Կոստանդնուպոլսից) և Հունաստանից ներգաղթածներ են։ Բերքաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 220 | 349 | 475 | 481 | 552[6] | 544 | 520[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 595
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)