Վահագնի
գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագնի (այլ կիրառումներ)
Վահագնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Վահագնի գետի ափին՝ ծովի մակերևույթից 1030 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վահագնի | |||
![]() Վահագնի գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
ԲԾՄ | 1030 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 984[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
|
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում կա Սբ. Սարգիս եկեղեցի։
ԲնակչությունԽմբագրել
Վահագնիի բնակչության թվաքանակի փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 113 | 913 | 1688 | 1970 | 1432 | 1359 | 1149 | 817 | 1251 | 984 |
Հայտնի անձինքԽմբագրել
- Անտոն Քոչինյան - Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ 1952-1966 թթ.։
- Լիպարիտ Սարգսյան - գրող, բանաստեղծ
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185»։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27