Թխկուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թխկուտ (այլ կիրառումներ)
Թխկուտ (նախկին անվանումները` Մարալզամի, Վարդանաձոր Երկրորդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք, Մեղրի գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 60 կմ։ Բնակչությունը` 69 մարդ (2011)[1], հայեր։
Գյուղ | ||
---|---|---|
Թխկուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Այլ անվանումներ | Վերին Վարդանաձոր, Մարալզամի | |
ԲԾՄ | 1200 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 69[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թխկուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վարդանազուր Երկրորդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ` հարևան Այգեձոր և Վարդանիձոր գյուղերի հետ կազմելով Վարդանիձոր համայնքը։ Թխկուտ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Թխկուտի մշտական բնակչությունը կազմել է 69, առկա բնակչությունը` 45 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. գյուղը բնակեցված էին ադրբեջանցիներով[3], այնուհետ` հայերով։ Թխկուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 | 123 | 213 | 73 | 134 | 161 | 179 | 178 | 62 | 49[5] | 69[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։
Օգտակար հանածոներ խմբագրել
Գյուղի մոտ կա պղնձամոլիբդենային հանքավայր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 776
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 777
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները