Գեղաքար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաքար (այլ կիրառումներ)

Գեղաքար, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Գեղաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2160 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն136[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գեղաքար (Հայաստան)##
Գեղաքար (Հայաստան)
Գեղաքար (Գեղարքունիքի մարզ)##
Գեղաքար (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է մարզկենտրոն Գավառից 81 կմ հարավ-արևելք։ Գեղաքար է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղաքարի մշտական բնակչությունը կազմել է 136, առկա բնակչությունը՝ 87 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3][4], այնուհետ` հայերով։ Գեղաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 180 306 210 265 334 468 286 129 136[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի մոտ կան կարմիր տուֆի հանքեր։

Պատմամշակութային կառույց խմբագրել

Գեղաքարի արևելյան մասում գտնվում է քանդակազարդ խաչքարերով ու արձանագիր տապանաքարերով հայկական գերեզմանոց (15-17-րդ դդ.)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 626
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.