Ազգային Օրակարգ կուսակցություն
Ազգային Օրակարգ կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում, հիմնադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին[1]։
Ազգային Օրակարգ կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Ավետիք Չալաբյան Արա Հակոբյան Իգոր Զարգարյան |
Կարգախոս | «Ազգային պետություն, առողջ հասարակություն, մրցունակ տնտեսություն» |
Հիմնադրված | դեկտեմբերի 24, 2018 |
Գաղափարախոսություն | հայկական ազգայնականություն |
Քաղաքական հայացք | աջական |
Շտաբ | Երևան |
Պատմություն
խմբագրելԿուսակցությունը չի մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սակայն Արա Հակոբյանը, բաց ցուցակով առաջադրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ցուցակում, սակայն չի կարողացել մանդատ ստանալ։
2020 թվականի նոյեմբերի 9-ին կուսակցությունը Հայրենիքի փրկության շարժման անդամ մյուս կուսակցությունների հետ ստորագրել է համատեղ հռչակագիր՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ 2020-2021 թվականների հայաստանյան բողոքի ակցիաների ժամանակ[2]։
Կուսակցությունը հաստատել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անկախ մասնակցելու իր մտադրությունը։ Ընտրություններից հետո կուսակցությունը հավաքել է ժողովրդի ձայների ընդամենը 0,06%-ը՝ չկարողանալով ստանալ որևէ քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում։ Կուսակցությունը ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։
Գաղափարախոսություն
խմբագրելԿուսակցությունը պաշտպանում է Հայաստանի և Արցախի Հանրապետության միավորումը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում[3]։
2018 թվականի մայիսին տված հարցազրույցի ժամանակ կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը նաև հայտարարել է, որ Ազգային օրակարգ կուսակցությունը դեմ է ավտորիտարիզմին, նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ազատ խոսքը, աջակցում է գյուղերի զարգացմանը, մեծացնելով ռազմական բյուջեն և խրախուսում է կանանց ավելի առաջնային պաշտոններ զբաղեցնել հայաստանյան քաղաքականության մեջ[4][5]։
Հիմնադիրներ
խմբագրել- Ավետիք Չալաբյան –ՄակՔինզիի ավագ գործընկեր, Repat Armenia-ի և Arar հիմնադրամի համահիմնադիր[6][7]
- Արա Գասպարյան
- Արա Հակոբյան – դիվանագետ, նախկինում Հայաստանի դեսպան Ասիայի մի շարք երկրներում[7][8]
- Իգոր Զարգարյան – գործարար, նախկին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական հարցերով խորհրդական[7][9]
- Հայկ Շեկյան
- Վարդան Մարաշլյան – Repat Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն[7][10]
Ընտրական արձանագրություն
խմբագրելԽորհրդարանական ընտրություններ
խմբագրելԸնտրություն | Ձահներ | % | Մանդատ | +/– | Դիրք | Կառավարություն |
---|---|---|---|---|---|---|
2021 | 719 | 0.06 | 0 / 107 |
0 | 25-րդ | Արտախորհրդարանական |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նոր կուսակցություն. "Ազգային օրակարգ"». a1plus.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Arminfo: 17 քաղաքական կուսակցություններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը». arminfo.info.
- ↑ «New political party: Karabakh issue resolution is in its joining Armenia». 2023 թ․ հունիսի 7.
- ↑ «How to advance democratic achievements of Armenian revolution».
- ↑ «Government freeze on defense spending could lead to further deterioration of military-technical balance; "National agenda"».
- ↑ «Ազգային օրակարգ․ ստեղծվում է նոր կուսակցություն». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Հիմնադիրներ – Ազգային Օրակարգ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Նոր կուսակցություն է ստեղծվում. ովքե՞ր են հիմնադիրները». www.aravot.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Ստեղծվել է քաղաքական նոր կուսակցություն' "Ազգային օրակարգ" անվանումով». hetq.am. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Staff». repatarmenia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.