Գետաթաղ
Գետաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետաթաղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 21,76 կմ² | ||
ԲԾՄ | 1580 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 182[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գետաթաղցի, գետաթաղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՍիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք, Լորաձոր գետի ձախ ափին` լեռնալանջին, ծովի մակարդակից 1580-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 113 կմ։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գետաթաղի մշտական բնակչությունը կազմել է 182, առկա բնակչությունը՝ 142 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], որոնց մի մասի նախնիները եկել են Խոյի, Սալմաստի, Ղարաբաղի, Նախիջևանի գյուղերից։ Ստորև ներկայացված է Գետաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 43 | 171 | 362 | 338 | 394 | 293 | 225 | 203 | 163[5] | 194[6] | 182[2] |
Պատմություն
խմբագրելՄիջնադարյան ժամանակաշրջանում գյուղը մտել է Սյունյաց աշխարհի Ծղուկք գավառի մեջ։ Ներկայից բնակիչների մեծ մասի նախնիները գյուղ են եկել Արցախի, Նախիջևանի, Խոյի և Սալմաստի բնակավայրերից։ Եղել է գրչության կենտրոն. հասել են XVII դարի այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ XVIII դարում կազմված հարկացուցակով Գետաթաղի բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 800 դահեկան պտղի հարկ։
Գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1702 թվականին[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, էջ 842
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Կիսլինգ, «Հայաստանի վերահայտնաբերումը», էջ 94, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը Արխիվացված 2008-06-26 Wayback Machine