Քաջարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաջարան (այլ կիրառումներ)
Քաջարան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին, Ողջի գետի վերնագավառում[2], մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։ Քաղաք է 1958 թվականից։ 1947-1958 թվականներին եղել է քաղաքատիպ ավան, մինչ այդ՝ ավան։ Մինչև 1951 թվականի հուլիսի 4-ը կոչվել է Քաջարանց[3]։
Քաղաք | |||
---|---|---|---|
| |||
![]() Քաջարանի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Քաղաքապետ | Մանվել Փարամազյան | ||
Հիմնադրված է | 1947 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1958 թվականից | ||
Մակերես | 2,8 կմ² | ||
ԲԾՄ | 1950±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 8200[1] մարդ (2021) | ||
Ազգային կազմ | Հայեր,եզդիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | քաջարանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
Փոստային դասիչ | 3309 | ||
Պաշտոնական կայք | kajaran.am | ||
| |||
Գեջանան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։
Բնակչություն խմբագրել
Քաջարանի բնակչության մի մասը 1946 թվականին գաղթել է Իրանից, Սիրիայից և Կիպրոսից։ Քաջարանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1980 | 1989 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 50 | 394 | 431 | 548 | 11527 | 8967 | 7519 | 8439 | 7163 | 7000 |
Տնտեսություն խմբագրել
Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է։ Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները։ Քաջարանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն[6]։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Հնություններից են «Գանձասար» բաց հանքում պահպանված հեթանոսական սրբատեղին և 17-րդ դարի կանգուն եկեղեցին։
Տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարերի հանքախորշեր, ձուլարանների հետքեր, հանքանյութի թափոններ։
Շրջակայքում են գտնվում Ողջի և Սուրբ Դավիթ գյուղատեղիները։
Քաջարանի մասին խմբագրել
- «Քաջարան» վեպ (1965) - Սերո Խանզադյան
- «Քաջարան» ֆիլմ (1974) անավարտ - ռեժ. Միքայել Վարդանով
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2021 Օգոստոսի 9(չաշխատող հղում)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 430
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 198
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 840
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Օգոստոս 3
- ↑ «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1
Արտաքին հղումներ խմբագրել
- ք. Քաջարան Սյունիքի մարզպետարան Archived 2012-04-06 at the Wayback Machine.