Կուրիս
Կուրիս (նախկինում նաև Կուրավանք), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք, լեռնաբազկի ընդարձակ գագաթին, ծովի մակարդակից 1320-1380 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 74 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Կուրիս | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիք | |
Գյուղապետ | Արտակ Ավետյան | |
Մակերես | 14,31 կմ² | |
ԲԾՄ | 1375 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 44[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Տեղաբնականուն | կուրիսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Գյուղում պահպանվել է 15-17-րդ դարերի սբ. Ամենափրկիչ եկեղեցին, գյուղից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Ագարակ գյուղի ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Գյուղի հարավ-արևելյան և արևելյան կողմում կան գյուղատեղիներ, սառնորակ աղբյուրներ, այդ թվում նաև հանքային[3]։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կուրիսի բնակչությունը կազմել է 44 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[4][2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4][2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 12 | 154 | 194 | 281 | 239 | 303 | 297 | 234 | 144[5] | 112[6] | 44[1] |
Կուրիսցիներ խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 291
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 746
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները