Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)

Ապարան, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ապարան քաղաքը, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ և Սարալանջ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ապարան քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Ապարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրագածոտնի մարզ
ՎարչկենտրոնԱպարան
Խոշորագույն քաղաքԱպարան
Ամենաբարձր կետԱրագած
ԲԾՄ4090մ
Օրենսդրական մարմինԱպարան համայնքի ավագանի
համայնքապետԿարեն Եղիազարյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն (2011)21,112
Հիմնադրված է2017 թ.
Ժամային գոտիUTC+4
aparan.am

Բնակչություն խմբագրել

Ապարան համայնքը ստեղծվել է Ապարան, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ, Լուսագյուղ, Ձորագլուխ, Չքնաղ, Քուչակ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Նիգավան, Ջրամբար և Սարալանջ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 21,112 մարդ։

Կառավարում խմբագրել

 
     Կարեն Եղիազարյան դաշինք     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 14-ը «Կարեն Եղիազարյան» դաշինքից, իսկ 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Կարեն Եղիազարյան» դաշինքի ղեկավար Կարեն Եղիազարյանն է[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը
  2. Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը
  3. «Ապարան համայնքի ավագանու անդամներ».
  4. «ՏԻՄ համամաստական ընտրություններ».

Արտաքին հղումներ խմբագրել