Ցողամարգ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցողամարգ (այլ կիրառումներ)
Ցողամարգ (նախկին անվանումը՝ Ճզխլար), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 13 կմ հյուսիս։ Վերանվանվել է Ցողամարգ 1946 թ. նոյեմբերի 12-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ցողամարգ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Այլ անվանումներ | Ճզխլար | |
Մակերես | 18.2 կմ² | |
ԲԾՄ | 1950 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 566[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2810 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ցողամարգի մշտական և առկա բնակչությունը կազմել են 495 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչերը հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1828-1830 թթ. գաղթել է Սեբաստիայից[2]։
Ցողամարգի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2007 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 174 | 627[4] | 877 | 515 | 807 | 591 | 541 | 477 | 600 | 543 | 545 | 564 | 495[3] | 566 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՑողամարգում պահպանվել են բերդի մնացորդներ, կիկլոպյան ամրոցի հետքեր (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։ Ունի միջնադարյան կանգուն եկեղեցի, «Սիսակ-Միսակ» մատուռ և խաչքարեր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 162
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 198» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
- ↑ «Ցողամարգ։ Վերահաստատման 200 տարին» Արծրուն Հովհաննիսյան 2010 թ. Երևան