Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարաքար (այլ կիրառումներ)

Փարաքար, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում[1][2]։

Փարաքար համայնք

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրմավիրի մարզ
Ներառում էՓարաքար, Այգեկ, Արևշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք
ՎարչկենտրոնՓարաքար
Օրենսդրական մարմինՓարաքար համայնքի ավագանի
Համայնքի ղեկավարԴավիթ Մինասյան
Բնակչություն28740
Հիմնադրված է2021 թ.
parakar.am

Փարաքար համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում կայացած տեղական ինքնակառավարման մասին ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով[1][2]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Փարաքար համայնքը կազմված է 9 բնակավայրից՝ Այգեկ, Արևշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք և Փարաքար գյուղերից[1][2]։ Վերջինը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։

Կառավարում խմբագրել

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 10-ը Ապրելու երկիր կուսակցությունից,6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 5-ը Դավիթ Մինասյան դաշինքից։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանն է։

2021թ-ի Փարաքար համայնքի ընտրություններ
 
Կուսակցություն Ձայներ % Մանդատներ % (ավագանիում)
Ապրելու երկիր կուսակցություն 4 637 47.7 10 48․94
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2609 26․82 6 27.54
Դավիթ Մինասյան դաշինք 2227 22․91 5 23․51
Անվավեր 247 2․54
Ընդհամենը 9 720 100

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։