Մարգահովիտ
Մարգահովիտ (նախկինում՝ Բոզգեղ, Բոզիգյուղ, Թագավորանիստ, Համզաչիման), գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Գուգարքի տարածաշրջանում, Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև՝ Վանաձոր քաղաքից 17 կմ հարավ-արևելք, Վանաձոր-Դիլիջան խճուղու վրա, թեք հարթավայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Մարգահովիտ | ||
![]() Գյուղի համայնապատկերը Ամպասարից | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Շրջան | Գուգարք | |
Համայնքի ղեկավար | Սամվել Սուրենի Անանյան | |
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | |
Այլ անվանումներ | Բոզգեղ, Համզաչիման, Թագավորանիստ | |
Մակերես | 11627 հա կմ² | |
ԲԾՄ | 1750 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼3466 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մարգահովիտցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, հետո կոչվել է Բոզիքենդ կամ Բոզիգյուղ, ապա նորից վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թ.-ին՝ Մարգահովիտ։
Հայրենական մեծ պատերազմԽմբագրել
1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցած 1297 մարդուց տուն չեն վերադարձել 284-ը։
ՏեղանքԽմբագրել
Մարգահովիտում ամենուրեք կան մրգատու ծառեր և կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներ։ Կլիման բավարար խոնավ է։ Խմելու ջուրը բերված է մոտ 7 կմ հեռավորությունից։ Ունի երկաթային բաղադրության հանքային աղբյուրներ։ Տները քարաշեն են, կտուրներով։ Շրջակայքը անտառապատ է։ Ունի ծծմբակոլչեդանային և ոսկու հանքավայրեր։ Գյուղը Մարգահովիտ է վերանվանվել 25.01.1978 թ։
ԲնակչությունԽմբագրել
Մարգահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].[3]
Տարի | 1813 | 1831 | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 322 | 693 | 1567 | 2117 | 3729 | 4064 | 3678 | 3543 | 3574 | 5132 | 3873 | 3394 | 4281 |
ՏնտեսությունԽմբագրել
Համայնքի հողատարածքը կազմում է 11627, 63 հա։ Մարգահովիտի կաթնաանասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև կերային և բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Պետական տնտեսությունը լուծարվել է 1991 թ.։ Ունի միջնակարգ դպրոց, հիմնադրված 1860 թ.[4] 405 աշակերտով, մշակույթի տուն, գրադարան, շուրջ 13 հազար կտոր գրականությամբ, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Գործում են Կրթամարզամշակութային համալիրը՝ երկրագիտական թանգարանով, արվեստի դպրոցով, երիտասարդական կենտրոնով, մարզական խմբերով, Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի տեղամասը, «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը, Հայփոստի բաժանմունքը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, քարի մշակման արտադրամասը, (Վարդանուշ) պանրի արտադրամասը[փա՞ստ]։ Գյուղում գործունեություն է ծավալում «Մարգահովիտցիների Զորավիգ» հայրենակցական միությունը և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
1986 թ. շահագործման է հանձնվել Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը (8320մ)։
ՀուշարձաններԽմբագրել
Մարգահովիտում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, վերակառուցված 1872 թ.։ Մարգահովիտի տարածքում գտնվում են Գզրավեր, Ձիթհանքեր, Այբասան գյուղատեղիները։ Աղստևի ակունքի մոտ գտնվող Սարիսոփ կոչվող բլրի վրայից գտնված հնություններից երևում է, որ սա շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ.) բնակատեղի է։ Հնուց շահագործվել են Մարգահովիտի մոտի ոսկու հանքերը։
Հայտնի բնակիչներԽմբագրել
Այստեղ են ծնվել Սովետական Միության հերոս Ավագ Անտինյանը (1917), գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար՝ Զաքար Դերձյանը (1903), դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր Ջուլիետ Մատինյանը (1941), գրող Հրաչյա Սարուխանը (1947)։
Գիտեք որԽմբագրել
- Միակ հայ գիտնականը, ով ԱՄՆ-ի պարապելագիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու է և գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ, Մարգահովիտցի /Համզաչիման/ Լևոն Արշալույսի Մատինյանն է։
- Գուգարքի տարածաշրջանի ԽՍՀՄ սպորտի առաջին վարպետը սամբո ըմբշամարտից, Մարգահովիտցի /Համզաչիման/ Հրայր Ղահրամանի Գյոկչյանն է։
- Աշխարհի միակ հայ վետերան վազորդը, ով արժանացել է աշխարհի և եվրոպայի առաջնությունների բարձրագույն մրցանակների, Մարգահովիտցի /Համզաչիման/ Սերգեյ Սարգիսի Սարուխանյանն է։
- Միակ հայը, ով երեք անգամ ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչման, բայց այդպես էլ չի արժանացել այդ կոչմանը, Մարգահովիտցի /Համզաչիման/ հետախույզ Մուկուչ Սիսակի Բեկչյանն է։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 133»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11
- ↑ ՀՀ ազգային արխիվ ֆոնդ 93
- ↑ ՀՀ ազգային արխիվ, ֆոնդեր 7, 48
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 300)։ |