Մեղվահովիտ

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Մեղվահովիտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղ
Մեղվահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքՏաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1]
ԲԾՄ1670 մետր
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն105[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմեղվահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Մեղվահովիտ (Հայաստան)##
Մեղվահովիտ (Հայաստան)

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 10 կմ արևմուտք` Լոռիգետի հովտում։ Վերանվանվել է Մեղվահովիտ 1991 թ. ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Պատմություն

խմբագրել

Մեղվահովիտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին, վերաբնակեցվել է 1989 թվականին Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված փախստականների, շրջակա գյուղերի և Ջավախքի վերաբնակիչների կողմից։

Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոց (միջնադար), գյուղատեղիներ, մատուռ, դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), քարայր, կամուրջ, ջրաղացներ, գերեզմանոցներ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեղվահովիտի մշտական բնակչությունը կազմել է 105, առկա բնակչությունը՝ 103 մարդ[2]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ գյուղ[4]։

Մեղվահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 183 197 107 228 173 66[5] 101 105[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 771 — 916 էջ։