Գեղաձոր

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաձոր (այլ կիրառումներ)

Գեղաձոր, գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Ընդգրկված է Ծաղկահովիտ համայնքի կազմում[2]։

Գյուղ
Գեղաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԾաղկահովիտ (համայնք) | Ծաղկահովիտ համայնք
Համայնքի ղեկավարՍմբատ Պետրոսյան
Այլ անվանումներԳյոզալդարա, Գյոզալդարա Թուրքի, Գյոզալդարա Վերին
Մակերես135 կմ²
ԲԾՄ2190 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1223 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղաձորցի
Ժամային գոտիUTC+4
Գեղաձոր (Հայաստան)##
Գեղաձոր (Հայաստան)
Գեղաձոր (Արագածոտնի մարզ)##
Գեղաձոր (Արագածոտնի մարզ)

Անվանում

խմբագրել

Բնակավայրի ներկայիս անունը Գեղաձոր է։ Ռուսական կայսրության վերջին տարիներին Խորհրդային Միության սկզբնական շրջանում այն ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա թուրքի, Գյոզալդարա Վերին անունները։ Գեղաձոր է վերանվանվել 1946 թվականին[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գեղաձոր գյուղը տեղակայված է Արագած լեռան ստորին սարավանդում՝ Գեղաձոր գետակի հովտում, ծովի մակարդակից 2190 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից հեռու է 55 կմ[2]։

Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6-ից -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։ Այստեղ աճում են էնդեմիկ և հազվագյուտ տեսակի բույսեր ու ծաղիկներ[2]։

Բնակչություն

խմբագրել

Գեղաձորի բնակչության մի մասի նախնիները եղել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր[2]։

Գեղաձոր ազգաբնակչության փոփոխությունը[3].

2011 թվականի դրությամբ բնակչությունը կազմում է 1123 մարդ, որից 46% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 54%։ Գյուղն ունի 291 տնտեսություն։


Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են որպես վարելահողեր, խոտհարքեր։ Մշակում են հացահատիկ (գարի, ցորեն), կորնգան, բանջարաբոստանային կուլտուրաներ՝ հիմնականում կարտոֆիլ, նաև կաղամբ, ճակնդեղ, գազար։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, ոչխարաբուծությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ծաղկահովիտ համայնքի մասին տեղեկություններ Արագածոտնի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․07․2022թ․) (հավելված)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 623. — 4696 p.