Զորակ
Զորակ (մինչև 1935 թ.` Դոնգուզգյան, 1935-1931 թթ` Զանգիլար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը կազմում է Արտաշատից` 25 կմ, Երևանից` 10 կմ։ Զորակ գյուղով է անցնում Մասիս-Էջմիածին մայրուղին։ Գյուղը վերանվել է Զանգիլար 1935 թ. հունվարի 3-ին[2], Զորակ` 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Զորակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Ղեկավար | Մանուկ Մալոյան | |
Հիմնադրված է | 1712 թ. | |
Մակերես | 3,86 կմ² | |
ԲԾՄ | 840 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1783[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1712 թվականին։ Զորակ համայնքը գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա, և տեղակայված է Հրազդան գետի ձախափնյա հարթավայրում։ Նախկինում գյուղը կոչվել է Զանգիլար, Դոնգուզգյան, Դոնգուզյան, Մեջիդլի, Շորլու։ Զորակ է վերանվանվել 1991 թվականին։
ԿլիմաԽմբագրել
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Զորակի մշտական բնակչությունը կազմել է 1783, առկա բնակչությունը` 1759 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակվել են հիմնականում ադրբեջանցիներ[4][2]։
Զորակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 355 | 905[4] | 1077 | 499 | 738 | 868 | 1266 | 1472 | 2229 | 1631 | 1390 | 1783[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ։1988 թվականին գյուղը վերաբնակեցվել է ադրբեջանից բռնի կերպով տեղահանված հայերով։
Գյուղն ունի առկա 549 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բանջարեղենի արտադրությամբ և անասնապահությամբ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 266
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
ՀղումներԽմբագրել
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
- Զորակ Archived 2014-09-12 at the Wayback Machine.