Բացել գլխավոր ցանկը

Վարդաշատ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշատ (այլ կիրառումներ)

Վարդաշատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Վարդաշատ
Վարդաշատ, 2015 (1).jpg
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°49′58″ հս․ լ. 45°01′34″ ավ. ե. / 39.83278° հս․. լ. 45.02611° ավ. ե. / 39.83278; 45.02611
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԱրգամ Կարապետյան
Մակերես15,13 կմ²
ԲԾՄ1830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն239 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Վարդաշատ (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Նախկինում ունեցել է Ղաշղա անվանումը։ 1948 թվականից կոչվել է Վարդաշատ։ Գյուղը վերաբնակեցվել է 1828-1830 թվականներին Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառից գաղթած մի քանի ընտանիքներով։

Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր։ Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի աջ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։ Ծովի մակարդակից ունի մոտ 1830 մ բարձրություն։ Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400 մ-ից մինչև 2900 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ։

ԿլիմանԽմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ +20-ից +30 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Տեղումների միջին քանակը 400-600 մմ է։ Հաճախ են չորային, երաշտի տարիները։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1831 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 73 200 195 173 173 230 200 239

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի առկա 72 տնտեսություն։ Բնակիչները բոլորը հայեր են, գյուղում ազգային փոքրամասնություններ չկան։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր, ինչպես նաև հացահատիկ։

Համայնքում գործում է տարրական դպրոց։ Համայնքը ունի մշակույթի տուն, գործում է բուժական ամբուլատորիա։ Համայնքն ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով, գործում է փոստային բաժանմունք։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել