Ագարակաձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակաձոր (այլ կիրառումներ)
Ագարակաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ագարակաձոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[1] | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 58.4 կմ² | ||
ԲԾՄ | 1160 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1431[2] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 3 կմ հարավ և հեռավորությունը Երևան քաղաքից 119 կմ է։ Գյուղը գտնվում է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։ Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը կազմում է 1120 մ։
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է XIX դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև 12-13-րդ դարերի մասին։ Նախկինում գյուղն կրել է Ագյար անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում[3]:
Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և պատմական այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարսայիճ Օրբելյանը (XIII դար) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Այժմ այդ կամրջի միջոցով են Եղեգնաձոր քաղաքի հետ կապ հաստատում Արփա գետի ձախափնյա շատ գյուղեր։
Բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թթ.-ին Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։
ԿլիմաԽմբագրել
Կլիման մերձարևադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ շոգ, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։
ԲնակչությունԽմբագրել
Ագարակաձորի ազգաբնակչության փոփոխությունը[4].
ՏնտեսությունԽմբագրել
Համայնքն ունի 340 տնտեսություն։
Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, բուծելով խոշոր և մանր եղջերավոր անասուններ։
Արոտավայրերը զբաղեցնում են 912 հա տարածք։ Պահուստային հողերը յուրացվում և օգտագործվում են որպես վարելահողեր։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ և չոր տափաստաններ են, որոնք վերամշակվել են՝ վերածվելով կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։
Արդյունաբերության հիմքը սննդի արդյունաբերությունն է։ Գյուղում գործում են «Ջերմուկ» հանքային ջրերի մեկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք օգտագործում են Գնիշիկից և Սիսիանից բերված հումքը։
Օգտակար հանածոներԽմբագրել
Համայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուսատային նշանակություն և չի շահագործվում։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղի մոտ, Արփայի վրա, գտնվում է համանուն կամուրջը (XIII դար), XII-XVII դարեր խաչքարեր, Սբ. Հովհաննես մատուռը (XIX դար), գյուղից 1,5 կմ արևելք՝ XVII դար եկեղեցին և IX դար ամրոցը։
Հասարակական կառույցներԽմբագրել
Ագարակաձոր համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ 2,0 2,1 Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 24
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներԽմբագրել
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: