Լեռնանիստ

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում

Լեռնանիստ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։

Գյուղ
Լեռնանիստ
Լեռնանիստ գյուղը. տեսքը Մենակսար լեռան լանջից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներԿոթգորան, Վերին Ախտա
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2877 մարդ (2018[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնանիստ (Հայաստան)##
Լեռնանիստ (Հայաստան)
Լեռնանիստ (Կոտայքի մարզ)##
Լեռնանիստ (Կոտայքի մարզ)

Պատմություն խմբագրել

Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվել է Լեռնանիստ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Խոյի, Մակուի ու Սալմաստի գյուղերից։

Լեռնանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1989 2000 2004 2011 2018
Բնակիչ 349 1624 2442 3028 748 2300 2447 2920 3168 3090[3] 2877

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։

Տուրիզմ խմբագրել

Վերջին տարիներին գյուղում արագ զարգանում է տուրիզմի ոլորտը։ 2017 թվականին մասնավոր ներդրումներով Լեռնանիստում կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի[4]։

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հրապարակման, Լեռնանիստը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն։ Միայն 2019 թվականի հունվարին գյուղն ընդունել է մոտ 1000 զբոսաշրջիկ[5]։

Մշակույթ խմբագրել

2015 թվականին գյուղում բացվել է ազգագրության թանգարան, որը գործում է համայնքի մշակույթի տանը։

Գյուղում է գտնվում 1892 թվականին կառուցված «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին և 1861 թվականին կառուցված «Սուրբ Հակոբ» մատուռը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 87» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 «ԼԵՌՆԱՆԻՍՏ. ՁՄԵՌԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». 16.01.2019.
  5. «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն».