Հերմոն

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում

Հերմոն, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում։

Գյուղ
Հերմոն
Հերմոն (ներքևում) և Գողթանիկ (վերևում) գյուղերը Կալասարի բարձունքից։ Հետին պլանում Վարդենիսի լեռներն են։
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԳրկիք, Ղավուշուղ
ԲԾՄ1720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն180[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հերմոն (Հայաստան)##
Հերմոն (Հայաստան)
Հերմոն (Վայոց ձորի մարզ)##
Հերմոն (Վայոց ձորի մարզ)

Անհայտ պատճառով Հերմոն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Աշխարհագրություն խմբագրել

Հերմոնով է անցնում Եղեգնաձոր-Վարդահովիտ, Եղեգնաձոր–Գողթանիկ ճանապարհները։ Գյուղն ունի գեղեցիկ բնություն, երկայնքով հոսում է Արատես գետը։ Հերմոն համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Կալասար (Կալասեր) գյուղը։ Այն գտնվում է Արդենիսի լեռնաշղթայի հարավային լանջին, Արփայի աջակողմյան վտակ՝ Եղեգիս գետի հովտում, Հերմոն գյուղից 1կմ հյուսիս-արևմուտք և մարզկենտրոնից մոտ 17 կմ հյուսիս–արևելք։ Կալասարը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Շարուր–Դրալագյազի գավառի մեջ։

Պատմություն խմբագրել

Գյուղի պատմական հայերեն անունը Գրկիք է, և 1991 թ. անհայտ պատճառով վերանվանվել է Հերմոն- Իսրայելում գտնվող բարձունքի անունով։ Մինչև 1988 թվականը Հերմոնում՝ Ղավուշուղ գյուղում ապրել են ադրբեջանցիներ, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Արցախից Հայաստան բռնագաղթված հայերով։ ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանաբնակ Կալասարը միավորված էր Ղավուշուղ, այժմ՝ Հերմոն, գյուղի հետ մեկ տնտեսության մեջ։ Ներկայումս Կալասարը բնակեցված չէ, սակայն հիմա էլ նշմարվում են եկեղեցու ավերակներ և հայկական բազմաթիվ գերեզմանաքարեր։

Բնակչություն խմբագրել

Հերմոնի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 96 158[4] 233 262 391 455 671 636 181[5] 203 180[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, պտղատու ծառերի մշակմամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հերմոն գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Արատեսի վանքը։ Պատմականորեն դա Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի տարածքն էր։ Վանքի համակառույցը բաղկացած է իրար կից չորս մեծ, հինգ փոքր շենքերից։ Հնագույն արձանագրություններում եկեղեցիներն անվանվել են Սուրբ Սիոն, Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է VII դարում, թեև ամենահին գրավոր տեղեկությունը 9-րդ դարի է։ Սուրբ Կարապետը՝ XI-XII դարերում։ Ուշագրավ է վերջինիս գավիթը, որի ճարտարապետը եղել է Սիրանեսը (XIII դար)։ 13-րդ դարում Վայոց ձորի իշխան Տարսայիճ Օրբելյանն Արատեսի վանքին է նվիրել մի քանի գյուղեր, որից հետո վանքը դարձել է Նորավանքի ամառանոցը։ Իսկ X-XIV դարերում այն եղել է գրչության խոշոր կենտրոն։

Հերմոն գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռան վրա բազմած է շքեղաշուք Հերմոնի վանքը (Կնեվանք, IX-XV դարեր)։ Այն եղել է Սյունյաց աշխարհի կրոնական, մշակութային նշանավոր կենտրոն։ Հերմոնի վանքը 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարպետը և հիմնադրել նոր դպրոցի՝ Հերմոնի վանքի դպրոցը, որը գործել է մինչև XV դարի վերջը։ Հերմոնի վանքում շուրջ հարյուր տարի գործել է գրչության դպրոցը, որտեղից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, մեկնություններ։

Գյուղից 3 կմ հարավ-արևմուտքում է գտնվում նաև Սուրբ Գրիգոր եկեղեցին (XVI դար)։

Հասարակական կառույցներ խմբագրել

Հերմոնն ունի իննամյա հիմնական դպրոց, մշակույթի տուն, հյուրանոցային համալիր, և գյուղապետարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 121» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 13-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 757

Արտաքին հղումներ խմբագրել