Գոռավան
Գոռավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Գոռավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
ԲԾՄ | 925 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2340[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տանում։ Ժողովուրդը, ի հարգանս այդ ավանդության, գյուղն անվանում է Գոռ իշխանի անունով։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թվականներին։ 1951-1970 թվականներին այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։ Նախկինում ունեցել է Գյորովան, Ենիքենդ, Կորովան անվանումները։ Անունը ստացել է պատմական Գոռովանի անունով, հետագայում կոչվել է Գորովան, այժմ կրկին Գոռավան։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ 1968 թվականից վերանվանվել է Գոռավան։
Գյուղն ընկած է Վեդի գետի ձախ ափին, Արարատյան դաշտում։
Կլիման
խմբագրելԾովի մակարդակից ունի 925 մ բարձրություն։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Գոռավանի մշտական բնակչությունը կազմել է 2340, առկա բնակչությունը՝ 2178 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 59 | 330 | 548 | 851 | 801 | 1277 | 1703 | 2470 | 2340[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 749 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 90%։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 390 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև ծխախոտ, հացահատիկ։ Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր և արոտավայրեր, համապատասխանաբար կազմելով 13 և 628 հեկտար։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Պատկերասրահ
խմբագրել-
Մուտք դեպի Գոռավան
-
Գոռավանի գյուղապետարան
-
Հուշարձան՝ նվիրված Արցախյան ազատամարտիկներին
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թվական սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- Գոռավան Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռավան» հոդվածին։ |