Մեծ Այրում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մեծ Այրում, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Այրում | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Շրջան | Թումանյանի շրջան | |
Գյուղ | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
Համայնքապետ | Արկադի Թամազյան | |
Մակերես | 22.56 կմ² | |
ԲԾՄ | 690 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 986 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 1714 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս-արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից 690 մետր բարձրության վրա[2]։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԳյուղում ապրում է 986 մարդ, առկա է շուրջ 282 գյուղացիական տնտեսություն։ 1995 թվականին Հայաստանի վարչատարածքային բաժանումից հետո հարևան Մեծ և Փոքր Այրում գյուղերը միավորվելով ստեղծեցին մեկ համայնք, իսկ 2017 թ. համայնքային խոշորացման արդյունքում Մեծ Այրում համայնքը միացավ Ախթալա խոշորացված համայնքին։ Գյուղում գործում են միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, որտեղ սովորում են նաև հարևան Փոքր Այրումի սաները, նրանց տեղափոխումն իրականացվում է համայնքապետարանի միջոցներով։ Դպրոցում սովորում են ավելի քանի 110 աշակերտներ։
Գյուղը գազաֆիկացված է։ 2015 թ. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից իրականացված ներդրումային ծրագրի միջոցով կառուցվել է խմելու ջրի խողովակաշարը, իսկ 2019 թվականին Հայաստանի կառավարության և Ախթալայի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվեց նաև ներքին ցանցը, որն այժմ ապահովում է գյուղում շուրջօրյա ջրամատակարարում։
Պատմություն
խմբագրելԱյսօրվա Ախթալայի և Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում։ Այնուհետ տարածքն ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու ակկոյունլու թուրքմենական կազմավորումների կազմում, իսկ պարսկական տիրապետության շրջանում գտնվել է Վրացական թագավորության կազմում։ 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս։
Այդ է պատճառը, որ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ՝ այն համարելով վրացական հող։ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որը մտցվել է Լոռու «Չեզոք գոտու» մեջ, դարձել է հայ-վրացական պատերազմի պատճառ։ Վերջինս տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերի վերջին շաբաթներին։
Նախկինում գյուղը բնակեցված է եղել բացառապես ադրբեջանցիներով։Արցախյան շարժման ժամանակ գյուղը ամբողջովին լքվել է ադրբեջանցիների կողմից, և սկսած 1988 թվականից գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով[3][4]։
Կլիմա
խմբագրելԳյուղի կլիման բարեխառն լեռնային է, ամառները տաք են և համեմատաբար խոնավ, տևական և ցուրտ ձմեռներով։
Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Այրումի մշտական բնակչությունը կազմել է 581, առկա բնակչությունը՝ 578 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2011 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 171 | 223 | 387 | 530 | 550 | 815 | 638 | 581[5] | 986 |
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղագործությամբ և երկրագործությամբ։ Բարենպաստ կլիմայի շնորհիվ գյուղում աճում է ամեն ինչ, բացի ցիտրուսային բույսերից:Գյուղում կա ոռոգման ջուր՝ համայնքը ոռոգող գրեթե ամբողջական ցանցով։ Ոռոգման ջուրը վերցվում է Դեբեդ գետից՝ պոմպակայանի միջոցով, այն կառուցվել է դեռևս Սովետական Միության օրոք։ 2015 թվականին IFAD (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) Հայաստանյան գրասենյակի և Մեծ Այրումի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է նաև գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցը, որը զգալիորեն կրճատում է ջրի կորուստն ու ավելացնում ոռոգման ջրի հասանելիությունը նաև տնամերձ հողամասեր։ Տեղացիները հիմնականում զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի, արևածաղիկի, բանջարեղենի և մրգի արտադրությամբ, համեմատաբար զարգացած է խաղողագործությունը։ Վերջին տարիներին տարբեր գյուղատնտեսական ծրագրերի ու հողօգտագործողների սեփական միջոցներով գյուղում տնկվել են կեռասի, արքայանարնջի, դեղձի ու ծիրանի այգիներ, սկսել են զբաղվել նաև սնկի[7] ու ազնվամորու մշակությամբ։
Գյուղում «Շեն» Բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է չորանոցային տնտեսություն[8]։ Այն շահագործում է «Այրում» սոցիալական զարգացման հիմնադրամը, որտեղ ամռան ամսիներին մթերվում է չորանոցի այգիների միրգն ու մշակաբույսերը, որից ստանում են տարատեսակ մրգերի, լոլիկի[9] չիր ու համեմունքներ։Ամռան ամիսներին չորանոցում աշխատում են տեղացիները, այն նաև որոշակիորեն լուծում է գյուղացիների զբաղվածության խնդիրը։Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է։
Գյուղն առավել հայտնի է իր էկոլոգիական հիմնախնդիրներով։ Մոտակա պոչամբարում է ամբարվում Ախթալայի ԼՀԿ-ի հանքարդյունաբերական թափոնները[10]։ 2015 թվականի գարնանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտորն» ՀԿ նախաձեռնությամբ սկիզբ առած «SOS Մեծ Այրում» բնապահպանական շարժման շնորհիվ կասեցվեց գյուղի տարածքում 2-րդ պոչամբարի կառուցումը[11]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է, որը կառուցվել է 1621 թվականին։ Ավանդության համաձայն՝ ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Սուրբ Շուշանիկ-Վարդենու մասունքները[12], որոնք Ճոճկան գյուղի Ջոջը նվիրել է թիֆլիսահայ համայնքին։ Վերջիններս այդ մասունքների վրա Թիֆլիսում հիմնել են Սուրբ Շուշանիկ-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն խլված է հայերից և պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Մասունքների տեղափոխման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ այսօր չկան։ Նահատակի վանքի տարածքում առկա են քանդված շինություններ, ջրհոր (կամ հնձան),այստեղ երբևէ պեղումներ չեն իրականացվել, սակայն վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար՝ «Տեր Սարգիս քահանա», որն ըստ ամենայնի՝ վերջինիս գերեզմանն է հանդիսանում։ Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի։ Եկեղեցու երկու կառույցների միջև աճող ծառը մեծացել և սպառնում է քանդել եկեղեցին։
Գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում ամերիկահայ բարերարի շնորհիվ կառուցված մատուռը, որտեղ եկեղեցական տոների ժամանակ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահոր կողմից իրականացվում են ծիսակատարություններ։
Պատկերասրահ
խմբագրել-
Մանկապարտեզ
-
Խաղողի բերքը սեպտեմբեր ամսին
-
Նահատակի վանք
-
Նահատակի վանք
-
Նահատակի վանք
-
Խաչքար վանքի տարածքում
-
Վանքի մուտքը
-
Վանքը ներսից
-
Ջրհոր վանքի տարածքում
-
Ծառ վանքի տարածքում
-
Նահատակ պոչամբարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Մեծ Այրում գյուղը գտնվում է Լոռու մարզի․․․». NewsFLOW.am. Արտյոմ Օհանյան. 06.09.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 08․25․2019-ին.
- ↑ «Բաքվի ջարդեր (1990)». 2018 թ․ փետրվարի 2.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Սումգայիթի ջարդեր». 2019 թ․ փետրվարի 27.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Այրումում ծղոտի վրա սունկ են աճեցնում». Banks.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Ավարտված ծրագրեր | Shen NGO». shen.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «(IFAD) Չորացման համար նախատեսված լոլիկի սածիլների աճեցման տեխնոլոգիայի ուսուցում | Shen NGO». www.shen.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Մեծ Այրումը տուժում է Ախթալայի կոմբինատի պոչամբարից - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ecolur. «Հայ Ազգային Կոնգրեսը միացավ «S.O.S. Մեծ Այրում» քարոզարշավին - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». ecolur.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Սուրբ Շուշան-Վարդենի. նախնյաց սուրբ հավատքի պաշտպանը | Surb Shushan-vardeni Nakhnyac Surb Havatqi Pashtpany». www.surbzoravor.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.