Հորբատեղ
Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 20 կմ հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հորբատեղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Այլ անվանումներ | Խորվատեղ | ||
ԲԾՄ | 1880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 242[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԱյն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։
Կլիմա
խմբագրելԿլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորբատեղի մշտական բնակչությունը կազմել է 242, առկա բնակչությունը՝ 232 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հիմնականում հայերով։ Հորբատեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 406 | 160 | 402 | 252 | 244 | 210 | 223[5] | 280 | 242[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և XIII-XIV դարերի խաչքարեր։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 13-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 760
Արտաքին հղումներ
խմբագրել- Հորբատեղ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե