Գառնահովիտ

գյուղ Հայաստանում

Գառնահովիտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։

Գյուղ
Գառնահովիտ
Սուրբ Գևորգ եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԱնդրանիկ Գևորգյան
Մակերես0,47 կմ²
ԲԾՄ2136±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն391 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքaragatsotn.mtad.am/about-communities/825/
Գառնահովիտ (Հայաստան)##
Գառնահովիտ (Հայաստան)
Գառնահովիտ (Արագածոտնի մարզ)##
Գառնահովիտ (Արագածոտնի մարզ)

Անվանումներ

խմբագրել

Նախկինում ունեցել է Ադիաման, Ադյաման անվանումները։ Ադիամանը արաբերեն բառ է՝ Ադդ ալ-Աման, որ նշանակում է տալ անվտանգություն, այսինքն՝ ապահով վայր, Ադդաման՝ Անվտանգության երաշխավորություն տվեղ՝ այսինքն Երաշխավոր։ 1946 թվականին վերանվանվել է Գառնահովիտ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Պատմություն

խմբագրել

Գյուղը բավականին հին պատմություն ունի։ Ունի կիկլոպյան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակներով։ Ըստ Թ.Թորամանյանի՝ նախկինում այն եղել է բերդաքաղաք, որի հետքերը միայն որոշ չափով են երևում։ Բնակավայրը շրջապատված է դժվարամատչելի զառիվայրերով և , որը բերդաքաղաքին տալիս է անմատչելի տեսք։ Ըստ Թորամանյանի՝ Գառնահովիտը նախնադարյան այն եզակի բերդաքաղաքներից է, որը չի լքվել։ Գտնվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ 4-րդ դ. այն որպես ավատական տիրույթ տրվել է Կամսարականներին, ում պատկանել է ներկայիս Գառնահովիտ գյուղը։

Բագրատունիներն իրենց կառավարման շրջանում Մաստարան և Գառնահովիտը նվիրաբերեցին երկրում երկրորդ մեծ ազդեցությունը վայելող Պահլավունի իշխանական տանը։ 12-րդ-13-րդ. դդ. տարածքն անցել է Զաքարյաններին։ 19-րդ դ. մինչև 1831թ. Թալինի գյուղերի մեջ հիշատակվում է Ատիեամանը, որը սակավամարդ էր։

Առաջին հանրապետության տարիներին կային 61 ծխական դպրոցներ, որոնց շարքում 14-րդը հիշատակվում է Ադիաման գյուղը։

Բնակչություն

խմբագրել

Գառնահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի Բնակչություն
1831 70 մարդ [3]
1897 669 մարդ [3]
1926 636 մարդ [3]
1939 916 մարդ [3]
1959 637 մարդ [3]
1970 692 մարդ [3]
1979 503 մարդ [3]
2001 440 մարդ [3]
2011 391 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել
 
Սուրբ Գևորգ եկեղիցի, Գառնահովիտ, 7-րդ դար

Գյուղն ունի 7-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցի, 1,5 կմ հարավ-արևմուտք գտնվում է XVII-XVIII դարերի «Ծաղկոց» գյուղատեղին, գյուղի մոտ՝ «Գառնհովիտ» հին բերդատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.) իր եկեղեցիով, 1 կմ արևելք՝ X-XIII դարերի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղում կանգուն վիճակում է պահպանվել VI-VII դարերում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, կիկլոպյան ամրոցի մնացորդներ[4]։

Գառնհովիտցիներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնահովիտ» հոդվածին։