Դաշտադեմ (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դաշտադեմ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Տաշիր համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Իլմազլու | ||
Մակերես | 18 կմ² | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 127[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դաշտադեմցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/494/ (հայ.) | ||
|
Անուն
խմբագրելՌուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղն ունեցել է Իլմազլու անունը։ 1991 թվականին բնակավայրը վերանվանվել է Դաշտադեմ։
Աշխարհագրություն
խմբագրելՏեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 53 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից՝ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է մոտ 1660 մ։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է, ձմեռը երկարատև է ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Պատմություն
խմբագրել2017 թվականին գյուղն ընդգրկվել է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դաշտադեմի մշտական բնակչությունը կազմել է 127, առկա բնակչությունը՝ 120 մարդ[2]։ Մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1897 | 1916 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1965 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 75 | 301 | 479 | 488 | 565 | 653 | 852 | 1037 | 1213 | 23[5] | 216 | 218 | 127 |
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1539,7 հա, որից 269,9 հա-ն օգտագործվում է որպես վարելահող, 888,5 հա՝ խոտհարքերի համար և 344,9 հա-ը որպես արոտավայր։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, մասամբ նաև մեղվաբուծությամբ։
Կրթություն
խմբագրել2013 թվականի դրությամբ Դաշտադեմն ունի հիմնական դպրոց[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 65» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 651 — 916 էջ։
- ↑ «ՀԴաշտադեմ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 24-ին.