Ռանչպար (Արարատի մարզ)

գյուղ Հայաստանի Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռանչպար (այլ կիրառումներ)

Ռանչպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։ Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ռանչպար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան
Հիմնադրված է1873 թ.
Մակերես10,69 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1413[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ռանչպար (Արարատի մարզ) (Հայաստան)##
Ռանչպար (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ Ռանչպար-պարս.ՄՇԱԿ,Հողագործ։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ռանչպարի մշտական բնակչությունը կազմել է 1413, առկա բնակչությունը՝ 1385 մարդ[1]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], 1988 թվականից այստեղ են հաստատվել Բաքվից և Գանձակից բռնագաղթած հայեր[3]։

Ռանչպարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 197 405 209 324 418 953 1024 1457 1103 1413[1]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 265 հա։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ։ Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 436
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 172» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել