Հալիձոր
Հալիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում,Տաթև համայնքում, մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Հալիձոր | ||
Հալիձոր մի մասը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Տաթև (համայնք) | |
ԲԾՄ | 1350 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 602[1] մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ. և մինչև 1991 թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ[2]։
Հալիձորի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 58 | 584 | 615 | 657 | 577 | 518 | 482 | 602 | 625 | 634 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոս-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սյունիքի մարզի մարդահաշիվ
- ↑ Սյունիքի մարզի մարդահամար-2001
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Վերցված է 2014 Հունիսի 24