Թասիկ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թասիկ (այլ կիրառումներ)

Թասիկ (նախկին անվանումներ՝ Գուղճի, Թազագյուղ, Թազաքենդ, Ղուշճի, Կուշչի, Ղուշչի), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 291 մարդ, ինչը ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (274)։

Գյուղ
Թասիկ
Կոորդինատներ: 39°27′0″ հս․ լ. 45°58′0″ ավ. ե. / 39.45000° հս․. լ. 45.96667° ավ. ե. / 39.45000; 45.96667
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԽաչիկ Հովհաննիսյան
Մակերես19,14 կմ²
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն291 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Թասիկ (Հայաստան)
Red pog.png

Ըստ պատմական տեղեկությունների գյուղի բնակչության բացարձակ մեծամասնությունը գաղթել է 1828թ. Իրանի Ատրպատականի նահանգի Սարաբի խանության Գարմալի շրջանի (ներկայումս Թավրիզի Սարաբի գավառի Աբարղան շրջան)Կուշչի հայաբնակ գյուղից: Ընդհանուր թվով շուրջ 700 հոգի՝154 ընտանիք, այդ թվում նույն շրջանի Ուզումչի, Կարագովշան(Ղարաքովշահ), Հասանաբադ գյուղերից 1828թ. սկզբից Պարսկաստանից անցել են Ղարաբաղ, այնուհետև Սիսիանի տարածաշրջան: Ճանապարհին Պարսկաստանի Կալեյբարի գավառում տեղի մուսուլման բնակչության կողմից ենթարկվել են հարձակումների և թալանի: Բնակչության մի փոքր հատվածը Թասիկ է տեղափոխվել հարևան Հացավան գյուղից և այլ վայրերից: Գյուղից հարավ գտնվում են միջնադարում կառուցված Թանահատի վանքը, Դիքբաշ կոչվող սրբատեղին, ավերակ գյուղատեղիներ։

Հայտնի մարդիկԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել