Արջահովիտ

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Արջահովիտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Արջահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1580 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն464[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արջահովիտ (Հայաստան)##
Արջահովիտ (Հայաստան)
Արջահովիտ (Լոռու մարզ)##
Արջահովիտ (Լոռու մարզ)

Գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 3 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա։

Նոր համայնքը ձևավորվել է 23 տարի առաջ։ Այն եղել է ադրբեջանաբնակ, որից հետո 1988 թ. նրանց կողմից իրականացված բռնագաղթի պատճառով բազմաթիվ հայեր, Բաքվից, Գանձակից, Խանլարի, Շամխորի շրջաններից ապաստան են գտել այս գյուղում։

Աշխարհագրություն

խմբագրել

Արջահովիտը Լոռվա ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այն աչքի է ընկնում բնության սքանչելի տեսարաններով։ Գյուղը գտնվում է Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղու՝ վեցերորդ կիլոմետրի աջակողմյան հտվածում։ Այն շրջապատված է Բազումի և Փամբակի լեռնաշղթաներով։ Մայրուղուց այն ամբողջությամբ կարելի է նմանեցնել Հայաստանի հանրապետության քարտեզին։ Սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին։ Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը։

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25 °C։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը հաճախակի քամիներ է լինում և տաք է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս, լինում է նաև կարկտահարություն։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արջահովտի մշտական բնակչությունը կազմել է 464, առկա բնակչությունը՝ 334 մարդ[2]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Արջահովտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 81 713 966 1215 1271 1998 2002 69[5] 496 464[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Շուրջ 80 ընտանիքներ բացակայում են գյուղից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ և մոտ 30 մարդ աշխատում են համայնքի շրջապատում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Արջահովիտ համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003 թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը։ Գյուղապետարանը և գրադարանը տեղավորված են դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում։

Արջահովիտ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 129» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 765 — 916 էջ։