Քարաձոր

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաձոր (այլ կիրառումներ)

Քարաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Քարաձոր
Լճակ Քարաձորում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
Հիմնադրված է1836 թ.
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն331[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարաձոր (Հայաստան)##
Քարաձոր (Հայաստան)
Քարաձոր (Լոռու մարզ)##
Քարաձոր (Լոռու մարզ)

Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1836 թվականին, իսկ Քարաձոր վերանվանվել է 1946 թվականին[3]։

Պատմություն

խմբագրել

Գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի։

Սպիտակի տարածաշրջանի միակ գյուղն է, որը չի ունեցել իր հեռավոր անցյալը։ Առաջին բնակիչներն այստեղ են եկել 1865 թվականին, երբ Համզաչիման (այժմյան Մարգահովիտ) գյուղից այստեղ են տեղափոխվել 6-7 ընտանիքներ։ Իսկ ինչն էր նրանց տեղափողման պատճառը։ Պարզվել է, որ համզաչիմանցիները ամեն տարի իրենց անասուններին ամռանը արածեցնելու են բերե այս բուսառատ վայրը։ Ամենայն հավանականությամբ եկվորները որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ, ամեն անգամ գնալ գալու փոխարեն։ 1918 թվականին նրանց է միացել նաև Արևմտյան Հայաստանից գաղթած ևս մեկ ընտանիք։

Գյուղը խիստ տուժել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Զոհվել է 38 մարդ, ավերվել շինությունների կեսը[3]։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Քարաձորի մշտական բնակչությունը կազմել է 331, առկա բնակչությունը՝ 292 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 128 238 384 484 332 334 261 124 461 331[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունն զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 316 — 916 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 206» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.