Նոր Աստղաբերդ
Նոր Աստղաբերդ (նախկին անվանումը՝ Փայահան), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 31 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի վերին հոսանքի ձախ ափին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Աստղաբերդ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղ | Սյունիքի մարզ և Ղափանի շրջան | ||
Գյուղապետ | Սուրիկ Թևանյան | ||
Այլ անվանումներ | Փայահան | ||
Մակերես | 37.26 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նորաստղաբերդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Փայահան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Նոր Աստղաբերդ 2006 թ. հուլիսի 4-ին[2]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Աստղաբերդի մշտական բնակչությունը կազմել է 57, առկա բնակչությունը՝ 21 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Նոր Աստղաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 55 | 71 | 108 | 306 | 467 | 422 | 0[4] | 53 | 57[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնա-պահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՆոր Աստղաբերդում պահպանվել են եկեղեցու ավերակներ, գերեզմանոց և Սանջեր գյուղատեղիի հետքեր։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 30-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 228