Մրգաշատ
Մրգաշատ (նախկին անվանումը` Գեչրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Արմավիր քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Մրգաշատ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մրգաշատ | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղապետ | Գևորգ Դանիելյան | ||
Մակերես | 18.4 կմ² | ||
ԲԾՄ | 851 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4993[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | մրգաշատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[2] | ||
Փոստային ինդեքս | 0934[3] | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մրգաշատի մշտական բնակչությունը կազմել է 4993, առկա բնակչությունը` 4873 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5], որոնց մի մասի նախնիները 1828-1829 թթ. և 1915-1918 թթ. գաղթել են Սուրմալուի գավառից, Խնուսից, Ալաշկերտից, Խոյից և Սալմաստից։ 1949-1950 թթ. այստեղ հաստատվել են Լիբանանից եկած հայրենադարձները[4]։
Մրգաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1838 | 2616[5] | 1810 | 2277 | 3593 | 4421 | 4838 | 5297 | 4993[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում մ.թ.ա. III-II հազարամյակի «Սև բլուր» բնակատեղին։
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27