Կիցք

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում

Կիցք (նախկին անվանումը՝ Քիրս), լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի հյուսիս-արևմտյան մասում, Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի վերնագավառում, Քարուտ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Կիցք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղԳեղի և Ղափանի շրջան
Այլ անվանումներՔիրս
ԲԾՄ2100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկիցքեցի
Ժամային գոտիUTC+4
Կիցք (Հայաստան)##
Կիցք (Հայաստան)

Նախկինում Քիրս անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ՝ մասը կազմելով Գեղի համայնքի։ Կիցք է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։

Գյուղը համապատասխանում է միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Սյունիք աշխարհի Ձորք գավառի Կիցք գյուղին[2], որի անունով էլ վերանվանվել է։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կիցքը մշտական կամ առկա բնակչություն չի ունեցել[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։

Կիցքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 130 56 77 131 220 299 314 0[2] 0[3]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Պատմամշակութայինկառույցներ

խմբագրել

Կիցքում կա ուշ շրջանի կանգուն եկեղեցի և 17-րդ դարի արձանագրությամբ տապանաքար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 380
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»