Ծակքար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)

Ծակքար (նախկին Կոռքար), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Սևանա լճից հվ-արմ., Ծակքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հվ-արլ.։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ. միջին բարձրության վրա։

Գյուղ
Ծակքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1831 թ.
Մակերես15.5 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2692 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0262
##Ծակքար (Հայաստան)
Red pog.png
##Ծակքար (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1831 թվականին Ալաշկերտի Քարաձոր, Հասան-փաշա, Մացկերտ և այլ գյուղերից գաղթածների կողմից։ 1831 թ. գյուղն ունեցել է 17 գերդաստան (ոչ ընտանիք), 127 բնակիչ։ 1878 թ. դարձյալ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից գյուղ են ներգաղթել ևս 4 գերդաստան, և գյուղն ունեցել է 21 գերդաստան։ 1878-1884 թվականներին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)։ Բնակչությունը զբաղվում է թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը։ Ծակքարի մեջ կա գերեզմանոց և խաչքարեր (9-20 դդ.), Ծակքարի բնական կամուրջ, Ձիթհան (14-15 դդ.), «Թուխ Մանուկ» մատուռ (16-17 դդ.), գետի աջ և ձախ ափերին՝ ջրաղացների համալիր։ Ժամանակին գյուղում կար Սբ. Պողոս անունով հին կիսավեր եկեղեցի։

 
Ծակքարի բնական կամուրջ

Գյուղում թեպետ հնություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ բավական հին է եղել և կոչվել է Կռակածն կամ Կռակիծ։ Աշոտ Ա-ն նախքան թագավորելը Ծակքար գետում ձուկ բռնելու արտոնությունը շնորհել է Սևանի վանքի միաբանությանը։

 
Ծակքարի Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)

Ծակքարից հյուսիս-արևմուտք՝ Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ։ Գյուղի հյուսիսային մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII - VIII դդ այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր։ 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը[2]։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծակքարի մշտական բնակչությունը կազմել է 2692, առկա բնակչությունը` 2366 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են 1828 թ. Մուշից և Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծակքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 127 մարդ [5]
1873 423 մարդ [6]
1897 731 մարդ [5]
1926 1147 մարդ [5]
1939 1280 մարդ [5]
1959 1164 մարդ [5]
1970 1547 մարդ [5]
1979 1750 մարդ [5]
1989 2028 մարդ [5]
2001 2412 մարդ [5]
2011 2692 մարդ [1]


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 107
  3. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 831
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 98. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.

Արտաքին հղումներԽմբագրել