Վերնաշեն

գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Վերնաշեն (նախկին անվանումը` Բաշքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։ Վերանվանվել է Վերնաշեն 1946 թ. սեպտեմբերի 10-ին[3]։

Գյուղ
Վերնաշեն
423 Village arménien près d'Eghenadzor.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետՄիքայել Բաղդասարյան
Հիմնադրված է1829 թ.
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1113[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Վերնաշեն (Հայաստան)
Red pog.png
##Վերնաշեն (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ է, մայրաքաղաքից՝ 125 կմ։ Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մ է։ Համայնքի տարածքով անցնում է Սրկղոնք գետը։

ՊատմությունԽմբագրել

Ոմանց կարծիքով համապատասխանում է պատմական Սրկողովք գյուղին[3]։ Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները եղել են հայեր[4], որոնց մի մասի նախնիները եկել են Սալմաստի և Խոյի գավառների գյուղերից, մի մասը` Սալմաստի Սավրա գյուղից[3]։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վերնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1113, առկա բնակչությունը` 1042 մարդ[1]։ Վերնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 91 311[4] 594 590 809 812 1073 1137 1228 1255 1113[1]

ՏնտեսությունԽմբագրել

Տնային տնտեսությունների թիվը՝ 536։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքի ընդհանուր տարածքը 5323 հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ՝ 341։

ՇինություններԽմբագրել

Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիսարևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք, գյուղապետարան ։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Վերնաշեն բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio 
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 802
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 194»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4