Ձյունաշող

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Ձյունաշող, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղ
Ձյունաշող
ադրբ.՝ Cücəkənd
ադրբ.՝ Qızıl Şəfəq
ռուս.՝ Дзюнашох
ռուս.՝ Джуджакенд
ռուս.՝ Кизилшафак
Ձյունաշողի համայնապակերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Տաշիր համայնք[1]
ՂեկավարԱնդրանիկ
Այլ անվանումներՂզըլշաֆակ, Ջուջաքենդ
ԲԾՄ1590 մ
Կլիմայի տեսակՑուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն,
Բնակչություն177[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքdzyunashogh.am Կաղապար:Ref-Հայերեն
Ձյունաշող (Հայաստան)##
Ձյունաշող (Հայաստան)

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք, հեռավորությունը մարզկենտրոնից` 52 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Սառնաղբյուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1590 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին, վերաբնակեցվել է 1989 թվականին Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից[3]։ Ձյունաշող է վերանվանվել 1991 թ. օգոստոսի 8-ին[4]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձյունաշողի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 175 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ գյուղ[5][6]։ Ներկայումս բնակվում են հայեր, բնակչությունն ունի նվազման միտում։

Ձյունաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 205[5] 237 507 746 873 1334 868 274 177[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի բնակիչները հիմնականում արտադրում է կաթ, միս, ձու, բուրդ[3]։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն է, ձմեռը` երկարատև և ցրտաշունչ, ամառը` զով[3]։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Ալեք Խաչատրյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 529.
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 125» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 558 — 992 էջ։

Տես նաև խմբագրել