Շենավան (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենավան

Շենավան (նախկին անվանումը` Քյալագարխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 890 մ բարձրության վրա։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղապետԱրթուր Մկրտչյան
Մակերես9.6 կմ²
ԲԾՄ890 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1423 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշենավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[2]
Փոստային ինդեքս0940[3]
##Շենավան (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Շենավան (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Նախկինում Քյալագարխ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից` Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի) շրջանի։ Վերանվանվել է Շենավան 1946 թ. ապրիլի 4-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արմավիրի մարզի մեջ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շենավանի մշտական բնակչությունը կազմել է 1423, առկա բնակչությունը` 1384 մարդ[4]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը գաղթել է Սուրմալուից, Թալինից և այլ տեղերից[6]։ Շենավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 100 մարդ [7]
1873 404 մարդ [8]
1897 721 մարդ [7]
1926 943 մարդ [7]
1939 968 մարդ [7]
1959 1466 մարդ [7]
1970 1564 մարդ [7]
1989 2156 մարդ [7]
2001 1768 մարդ [7]
2011 1423 մարդ [1]


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 109
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.

Արտաքին հղումներԽմբագրել