Արծվանիկ
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիկ (այլ կիրառումներ)
Արծվանիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի շրջանում, Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին, մարզկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արծվանիկ | |||
![]() Երիցավանք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Գյուղապետ | Անուշավան Հարությունյան | ||
Այլ անվանումներ | Երիցվանք, Կարմիր վանք | ||
Մակերես | 20 կմ² | ||
ԲԾՄ | 1150 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 578 մարդ (2010) | ||
Խտություն | 29 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | Արծվանիկ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
ԲնակչությունԽմբագրել
Արծվանիկի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 933 | 779 | 861 | 667 | 712 | 639 | 652 | 552 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Արծվանիկում են գտնվում “Ագռավի տապան” միջնադար կառույցը և մ.թ.ա. 4-րդ-1-ին դդ. ամրոցի ավերակները։
Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Երիցավանքը` իր հարակից եկեղեցիով (VI դար) և “Ճգնավորի” (6 դար) մատուռով, որոնք կիսավեր են, 1 կմ արևմուտք՝ 11 դար փոքրիկ եկեղեցի իր խաչքարերով և 991 թ. եկեղեցի (վերանորոգված 1032 թ.)։ Հնություններից է փռշնի ծառը (450-500 տարեկան)։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 16