Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)

Լեռնահովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գյուղ
Լեռնահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՏաշիր համայնք[1]
ԳյուղապետԳագիկ Սուքիասյան
Հիմնադրված է1822 - 1823 թ. թ.
Այլ անվանումներԼեռնհովիտ
Տվյալ կարգավիճակում1978 թվականից
Մակերես20,68 կմ²
ԲԾՄ1650 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1302[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/501 (հայ.)
Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Լեռնահովիտ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1650 մետր։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1822-1823 թվականներին և կոչվել Ղարաքիլիսա։ Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Էրզրումից։ Վերանվանվել է Լեռնահովիտ 1978 թվականի [ունվարի 25-ին[3]։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Լեռնահովիտում առկա է մեկ գերեզմանոց, մեկ եկեղեցի և միջնադարյան գյուղատեղի։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի, իսկ հարավ-արևմուտքում է գտնվում «Մամուռդոշ» ամրոցը։

Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Զարգարաքենդ» գյուղատեղին, եկեղեցի (12-13-րդ դարեր), գերեզմանոցներ (12-19–րդ դարեր)։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնահովիտի մշտական բնակչությունը կազմել է 1302, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 715 1411 1978 1642 2110 1882 1623 1302[2]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1716,7 հա, որից՝ 707,9 հա վարելահող, 176,4 հա խոտհարք, 783,9 հա արոտ։

Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր գրուպը»։ Գործում է նաև մանկապարտեզ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 580 — 992 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.