Բացել գլխավոր ցանկը

Վերին Արտաշատ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Վերին Արտաշատ գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս արևելք։

Վերին Արտաշատ
Norashen and Verin Artashat.JPG
Նորաշեն (ձախ) և Վերին Արտաշատ (աջ)
Կոորդինատներ: 40°00′02″ հս․ լ. 44°35′06″ ավ. ե. / 40.00056° հս․. լ. 44.58500° ավ. ե. / 40.00056; 44.58500
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ԳյուղապետԱշոտ Ղազարյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես7,85 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4760 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+3
##Վերին Արտաշատ (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

1828 թվականին ներգաղթելով Պարսկաստանի Խոյ, Սալմաստ և Ուրմիայի գավառներից՝ մոտ 29 - 30 տնտեսություն փայաջուկցիներ Մասիսի դեմ դիմաց Դվինի փլատակների մերձակայքում հիմնեցին մի գյուղ, որն անվանեցին Արդաշատ, հետագայում Արտաշատ։ Գյուղը Արտաշատ է կոչվել 115 տարի, այնուհետև մայրաքաղաք Արտաշատից տարբերելու համար վերանվանեցին Վերին Արտաշատ։

ԿլիմանԽմբագրել

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում. ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Ձմեռները սկսում են դեկտեմբերի կեսերին, իսկ հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3-ից - 5 °C սահմաններում։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից - 26 °C, իսկ առավելագույնը 42 °C։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Վերին Արտաշատի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 370 1299 1639 1999 2974 3319 3525 4193 4491

ՏնտեսությունԽմբագրել

2014 թվականի տվյալներով Վերին Արտաշատն Արարատի մարզի խոշոր համայնքներից է։ Ունի 1204 տնտեսություն, 4760 բնակիչ։ Համայնքի բնակիչները զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը խաղողագործությունն է։ Բնակիչներն աճեցնում են հայկական խաղողի բոլոր տեսակները։

Համայնքն ունի 596 հա հողատարածք, որից տնամերձ է հատկացվել 130 հա, արենդային հողերին 53 հա, սեփականաշնորհվել է 413 հա։

Գյուղի պատմության ընթացքում Վերին Արտաշատը տվել է բազմաթիվ հայտնի մարդիկ՝ 28 գիտությունների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսոր, 2 գեներալ, մեկը՝ հրետանու գեներալ՝ Կարապետ Հախնազարյանը և իրավագիտության գեներալ՝ Հրաչիկ Բադալյանը, 96 գյուղատնտես, որոնց թվում աչքի է ընկել Ֆեդյա Իսրայելյանը, 92 ինժեներներ, 90-ից ավելի բժիշկ, ավելի քան 400 ուսուցիչ, 70 անասնաբույժ, բազմաթիվ անվանի արհեստագործ վարպետներ, դարբիններ, Զավեն - Վազգեն եղբայրները։

Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, արվեստի դպրոց՝ իր բոլոր բաժիններով, գինու գործարան։ Գյուղում գործում է նաև հոգևոր առաջնորդարանը՝ 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տեր Դավիթ Կյուրեղյանի առաջնորդությամբ եկեղեցում կատարվում են բոլոր ծիսական տոնակատարությունները։ Վերջին տարիներին Վարազդատ Սիմոնյանի միջոցներով կառուցվել է նաև գյուղի 2-րդ եկեղեցին։

Բարձր մակարդակի վրա է գտնվում երիտասարդների կրթության և դաստիարակության գործը։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

 
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Վերին Արտաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկԽմբագրել

  • Գերեզմանոց, 19 դ
  • Եկեղեցի, 19 դ
  • Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, 1948
  • Հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, 1975
  • Հուշարձան Յակով Սվերդլովի, 1959
  • Մշակույթի տուն, 1957

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել