Կաքավասար
Կաքավասար (նախկին անվանումը` Քեֆլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Կաքավասար | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 10.6 կմ² | |
ԲԾՄ | 1930 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 146[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կաքավասար գյուղը նախկինում ունեցել է Քեֆլի անվանումը։ Կաքավասար է վերանվանվել 1978 թ-ին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը հիմնվել է 1826 թվականին Մուշ և Ղարս գավառներից գաղթած գաղթականների կողմից։ Հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, հնագետ և լուսանկարիչ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն»-ում նշում է, որ Քեֆլի (Կաքավասար) գյուղը բաժանվել է Օրթաքիլիսա (Մայիսյան) գյուղից 1862թ․-ին՝ 20-ի չափ տուն[2]։ Բացի այդ, 1878թ․-ին Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվը նույնպես համալրվում է։ Այժմ գյուղում կա 23 տնտեսություն 100 բնակչությամբ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղը գտնվում է Չիչկան (Չիչխան) գետի վերին հոսանքում, միջլեռնային գոգավորությունում` ծովի մակարդակից 1930մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Կաքավասար գյուղով է անցնում դեպի Թռչկան ջրվեժ տանող ճանապարհը։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաքավասարի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը` 106 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 206 | 287 | 281 | 414 | 217 | 232 | 176 | 111[5] | 151 | 128[3] | 146 |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Կաքավասար գյուղում են գտնվում՝
1․ 1809թ․-ին կառուցված ս. Կարմրավոր անունով եկեղեցին, որն այժմ կիսավեր է,
2․ 19-րդ դարի «Թուխ Մանուկ» մատուռը,
3․ Սբ․ Նարեկ մատուռ, կառուցված 2008թ․-ին
3․ Շրջակայքում կան Ք.ա. 2-1 հազ. թվագրվող կիկլոպյան ամրոցի և դամբարանադաշտի մնացորդներ։
Տես նաև խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
-
Նորակառույց եկեղեցի
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցու ներսում
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցու ներսում
-
Կարմրավոր կիսավեր եկեղեցին
-
«Թուխ Մանուկ» մատուռ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/213 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 111»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 30
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 729
Արտաքին հղումներ խմբագրել
- Տարածաշրջանի քարտեզ
- Կաքավասար գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.