Արտիմետ
Արտիմետ (մինչև 1946 թ.` Ալիբեկլու, 1946-1991 թթ։` Աթարբեկյան), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 1 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը վերանվանվել է Աթարբեկյան 1946 թ. ապրիլի 4-ին[4], Արտիմետ` 1991 թ. օգոստոսի 8-ին[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արտիմետ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Վարդան Միրզախանյան | ||
Այլ անվանումներ | Աթարբեկյան, Ալիբեկլու | ||
Մակերես | 6.33 կմ² | ||
ԲԾՄ | 860 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1704[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արտիմետցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1110[3] | ||
|
Գյուղը նախկինում Ալիբեգլի անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[6]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արտիմետի մշտական բնակչությունը կազմել է 1704, առկա բնակչությունը՝ 1522 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Իգդիրից, Վանից 1915-20 թթ., Իրանից 1946 թ., Սիսիանից, Աշտարակից, Ապարանից և Սպիտակից[4]։
Արտիմետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1919 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 129 | 476[7] | 642 | 720 | 840 | 558 | 518 | 758 | 1161 | 1234 | 1619 | 1638 | 1704[1] |
Աշխարհագրություն
խմբագրելՀեռավորությունը Երևանից 28 կմ, մարզկենտրոնից 31 կմ, ՀՀ պետական սահմանից 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 850-860 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։
Մշակույթ
խմբագրելՊատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (1876 թ.), խաչքարերի խումբ (12-13դդ.), խաչքար (1962 թ.), գյուղում ապրում է մոտ 900 մարդ։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի զբաղեցրած տարածքը 629.9 հա, որից՝ 348.8 հա վարելահողեր, 9.8 հա այգիներ, 60.2 հա անտառ։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 51
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 1
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)