Սզնակ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Սզնակ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Սզնակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
ԲԾՄ760 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն194[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսզնակցի
Ժամային գոտիUTC+4
Սզնակ (Հայաստան)##
Սզնակ (Հայաստան)
Սզնակ (Սյունիքի մարզ)##
Սզնակ (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ողջի գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 72-800 մ բարձրության վրա։ Տեղակայված է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5-6 կմ դեպի արևելք։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սզնակի մշտական բնակչությունը կազմել է 194, առկա բնակչությունը՝ 115 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին ժամանակաշրջանում և Խորհրդային Միության շամանակաշրջանում մինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Նրանց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայերով[5]։ Ստորև ներկայացված է Սզնակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1897 1926 1959 1970 1979 1989 2004 2011
Բնակիչ 179 84 166 300 255 31 152 194[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 594