Մրգավետ
Մրգավետ (նախկին անվանումը Ծաղկաշեն), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա, Երևան քաղաքից` 18 կմ հարավ-արևելք, իսկ Արտաշատ քաղաքից 9 կմ հյուսիս։ Վերանվանվել է Ծաղկաշեն 1945 թ. օգոստոսի 20-ին, Մրգավետ` 1967 թվականի հոկտեմբերի 21-ին[2]։
Մրգավետ | ||
Երկիր | Հայաստան | |
---|---|---|
Մարզ | Արարատի | |
Գյուղ | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 4,04 կմ² | |
ԲԾՄ | 845 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2084[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0728 | |
| ||
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5 -9 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 27 - 30 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք մելորիացիայի արդյունքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մրգավետի մշտական բնակչությունը կազմել է 2084, առկա բնակչությունը՝ 2049 մարդ[1]։ Բնակիչների մի մասի նախնիները եկել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1829-1829- 1922-1946 թթ.: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 50%, կանայք 50%։ Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 22 %, աշխատունակները` 63%, հետաշխատունակները` 15%։
Մրգավետի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 296 | 432 | 465 | 588 | 1215 | 1521 | 1746 | 2013[4] | 2226 | 2084[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 638 տնտեսություն։ Ունի դպրոց, որը բացվել է 1883 թ-ին։ Ունի նաև գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացած ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 251 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 185 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ` համապատասխանաբար կազմելով 22 հա և 6 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի[5]:։
Հայտնի անձինք
խմբագրելՆորայր Զավենի Դավթյան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Հուսիկ Արա (իրական անուն-ազգանուն՝ Ֆելիքս Եղիազարյան, հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրգավետ» հոդվածին։ |