Բարձրավան
Բարձրավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Բարձրավան | ||
ռուս.՝ Ерицатумб | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Այլ անվանումներ | Քյուրդիկ, Երիցաթումբ | |
Մակերես | 10,15 կմ² | |
ԲԾՄ | 1500 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼146 մարդ (2011)[2] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 57 կմ դեպի հյուսիս, Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ հս., hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 33 կմ։
Մինչև 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է (զոհվել է 49 մարդ) և նորը կառուցվել է սարավանդի վրա։
Երիցաթումբ անունով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։
Բարձրավան է վերանվանվել 1940 թվականին։
Բնակչություն
խմբագրելՆախնիների մի մասը 1866 թ. այստեղ են եկել Շինուհայրից։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների գյուղի մշտական բնակչությունը կազմում է 146 մարդ, առկա բնակչությունը՝ 105 մարդ[5]։
Բարձրավանի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲարձրավանում և շրջակայքում կան հին գյուղատեղիներ։
Գյուղի տարածքում են գտնվում Ս. Հռիփսիմե (վերականգնված XIX դարում), «Քրատակի սուրբ Մինաս» (կառուցված 1821 թ.) եկեղեցիները, «Բղենո-Նորավանքի» հուշարձանների համալիրը (939 թ.), Պաշարաջուր և Մաճ կոչված հին գյուղատեղիները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 240
- ↑ 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 17-ին.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձրավան» հոդվածին։ |