Հովտաշատ
Հովտաշատ (նախկին անվանումը՝ Մեհմանդար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Արտաշատ 32 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Հովտաշատ 1978 թվականի հունվարի 25-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Հովտաշատ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Համայնքի ղեկավար | Հովիկ Թադևոսյան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 17,71 կմ² | |
ԲԾՄ | 832 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3207[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | hovtashat.am | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները։ Հովտաշատ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 832 մ բարձրություն։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հովտաշատի մշտական բնակչությունը կազմել է 3207, առկա բնակչությունը՝ 3139 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Հովտաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 406 | 1573[3] | 1824 | 1016 | 1300 | 1419 | 1843 | 2955 | 3674 | 3207[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 1009 տնտեսություն, դպրոց, գրադարան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 784 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 22 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարքերը՝ 26 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 447
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- Հովտաշատ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- էջը Արարատի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովտաշատ» հոդվածին։ |