Տեղ (գյուղ)
Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
![]() Տեղ գյուղի համայնապատկերը, 2019թ․ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | |
Մակերես | 38,79 կմ² | |
ԲԾՄ | 1350 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲2443 մարդ (2011)[1] | |
Խտություն | 65 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | տղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն խմբագրել
Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։
Պատմություն խմբագրել
Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[3]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։
Հայ-ադրբեջանական հակամարտություն խմբագրել
1988-1994 թվականներ խմբագրել
2020-ներկա խմբագրել
Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել
Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][3]։
-
Սուրբ Գևորգ եկեղեցի, 2014թ․
-
Մելիք Բարխուդարյանների ապարանք, 2014թ․
-
Սռեղցի եկեղեցի, 2019թ․
-
Հին գերեզմանոց, 2019թ․
Բնակչություն խմբագրել
Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[6]։
Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[7]․
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր» հոդված hraparaktv.am կայքում։
- ↑ 3,0 3,1 3,2 «Տեղ գյուղի էջը Սյունիքի մարզպետարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 95
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 28
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.