Աստղաձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաձոր (այլ կիրառումներ)
Աստղաձոր (Խաչաձոր, Ձոր), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Աստղաձոր գետի ներքին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 39 կմ հարավ–արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2030 մ բարձրության վրա։ Նախկինում գյուղը Ալակրըղ անվան տակ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[2]:1828թ. Ադրիանապոլսի պայմանագրի համաձան, թույլատրվեց Արևմտյան Հայաստանից հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1830թ. Բագրևանդի գավառի Ալաշկերտի դաշտի Ղամբլիպուշախ գյուղի բնակիչները քարավան են կազմում և Մելիք-Պետրոսի առաջնորդությամբ գալիս են Թիֆլիս։ Քարավանը բաղկացած էր Ղամբլիպուշախ գյուղի տասներեք ընտանիքից:Սակայն Թիֆլիսում երկար չեն մնում։Դիլիջանով անցնելիս, հասնում են Գեղամա չքնաղ ծովակին, շրջում են Սևանա ավազանը և հաստատվում ներկայիս Աստղաձորի տարածքում։ Գյուղը Սևանա լճից հեռու է երկու կիլոմետր' տեղավորված ոչ շատ բարձր բլրակի վրա։ Գեղամա ծովակը նորաբնակների համար հանդիսացել է սննդի շտեմարան։ Գյուղում գտնվող Խաչքարը' որի անունով գյուղը անվանակոչվել է' պատրաստվել է 1291թվին։ Հողատարածքը վերցրել է Անտոն Քամալյանը, այդ պատճառով էլ հետագայում կոչվել է Անտոյ Խաչ։ Հետագայում <<խաչ>> բառը հանել են և կոչվել է Աստղաձոր։
Գյուղ | |||
---|---|---|---|
Աստղաձոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 2030 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4037[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից և Վանից։
Աստղաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 180 | 1311 | 1990 | 2107 | 2074 | 2756 | 2928 | 3325 | 3758 | 4137 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և խոզաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցԽմբագրել
Գյուղամիջում պահպանված է կիսավեր սբ. Պողոս-Պետրոս (15-րդ դ.), գյուղի հարավային եզրին՝ սբ. Հռիփսիմե (13-րդ դ.) եկեղեցին։ Աստղաձորից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է սբ. Հռիփսիմե մատուռը։ Այստեղ հայտնաբերվել են երկաթե դարի (մ.թ.ա. 9-րդ-8-րդ դդ.) դամբարաններ։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Աստղաձոր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 59
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11