Բարգուշատ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Բարգուշատ (նախկին անվանումը` Գյոդաքլու Ներքին), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Կապան խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Գյուղ
Բարգուշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՆերքին Գյոդակլու, Գյոդակլու, Գյոդակլու Ներքին
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն98[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբարգուշատցի
Ժամային գոտիUTC+4
Բարգուշատ (Հայաստան)##
Բարգուշատ (Հայաստան)

Գյոդաքլու Ներքին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի կազմի մեջ։ Բարգուշատ է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բարգուշատի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը` 43 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հայերով։ Բարգուշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 26 154 123 60 87 95 447 294 25 98[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 886
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»