Վերին Ծաղկավան

գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկավան (այլ կիրառումներ)

Վերին Ծաղկավան (նախկին անվանումը՝ Վելիգեղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Վարագաջուր գետի ափին։ Վերանվանվել է Ծաղկավան 1939 թ. մայիսի 4-ին[2]։

Գյուղ
Վերին Ծաղկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԱրթուր Ղազարյան
Հիմնադրված է1920 թ.
Մակերես15.5 կմ²
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն887[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+4
Վերին Ծաղկավան (Հայաստան)##
Վերին Ծաղկավան (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Ծաղկավանի մշտական բնակչությունը կազմել է 887, առկա բնակչությունը՝ 848 մարդ[1]։ Բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները 1920 թ. այստեղ են տեղափոխվել հարևան Վարագավան (նախկին Հախում) գյուղից[2]։

Վերին Ծաղկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1922 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 501 650 1105 1011 1233 1100 914 996 887[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, ձորալանջին, անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը (12-13 դար)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Եկեղեցին (1181 թ) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է։ Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին «Պախրախաչ», մ.թ.ա. 6-րդ-5-րդ դարերում «Բերդաքար» և մ.թ.ա. 1-ին հազարամյակում «Կալքար» ամրոցները; 13-17 դարերում «Քարագլուխ», «Հախսու» և «Ճաքած գյուղ» գյուղատեղիները[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 835 — 992 էջ։
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 101» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
  5. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.