Մոլոկաններ
Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սեմյոն Ուկլեինը։ Ռուսական կայսրությունում համարվել են «հատկապես վնասակար հերետիկոսներ» և հետապնդվել մինչև կայսր Ալեքսանդր I-ի հրամանագրերը, որոնք թվագրվում են 1805 թվականով, որոնք որոշակի ազատություն են տվել մոլոկաններին և դուխոբորներին: Մոլոկանների մոտ վստահություն է հաստատվել 1805 թվականի հուլիսի 22-ի «Մոլոկանների և դուխոբորների կրոնական ազատության մասին» ցարական հրամանագրի գոյության մասին։ Այս վստահության համար հիմք է ծառայել մոլոկաններից մեկի մոտ պահվող գրությունն է մոլոկանների հավատարմատարներ Ժուրավցովի, Մոտիլյովի և Լոսևի՝ ցարի մոտ գնալու, նրանց հարցը քննարկելու համար Ալեքսանդր I-ի հրավիրած «Պետական խորհրդի» և հետագա ցարական հրամանագրի մասին: Այս գրությունը առիթ է հանդիսացել 1905 թվականի հուլիսին Թիֆլիսի նահանգի Վորոնցովկա գյուղում մոլոկանների կողմից հոբելյանական համագումար անցկացնելու համար:

«Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։ Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ, քանզի կա միայն մեկ քահանա՝ Հիսուս Քրիստոսը, իսկ բոլոր մարդիկ քույր և եղբայրներ են և հավասար միմյանց։ Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը, չեն հավատում «օրագրերին», սրբապատկերներին։ Աղոթելիս չեն խաչակնքվում, և չեն ընդունում մկրտությունը։ Ցարիզմի օրոք հալածվել են, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթել են Կանադա, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում (Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա), Ֆիոլետովո, Լերմոնտովո գյուղերում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում (անկախությունից հետո սկսվել է մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասել է[1])։
Մոլոկանները ոչ թե մեկ եկեղեցի են, այլ ավելի շուտ կրոնական շարժում՝ սլավոնական մեկ արմատով, բայց տեսակետների, ժամերգությունների, ուսմունքների, տոնակատարությունների մեծ տարբերություններով: Նման ուղղություններից մոլոկանների մեջ նկատելիորեն առանձնանում են «թաց մոլոկանները» (ջրով մկրտություն կատարողները), մոլոկան-պրիգունները, մոլոկան-սուբբոտնիկները (շաբաթ օրը պահպանողները), դուծիժիզնիկները («Дух и жизнь» գիրքը խորանին դնողները՝ համարելով այն Աստվածաշնչի երրորդ մասը) և ուրիշներ[2]։
Հավատալիքի սկզբունքներ
խմբագրելՄոլոկանները տարբերվում են Աստվածաշնչի տեքստերի խորհրդանշական և այլաբանական մեկնաբանությամբ։ Ըստ իրենց ուսմունքի՝ նրանք.
- ճանաչում են Աստծու երկրպագությունը միայն «հոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4:23),
- չեն ճանաչում տեսանելի սրբապատկերներ և խաչը,
- հաղորդությունները ընկալում են բացառապես հոգևոր իմաստով,
- չեն ճանաչում սրբերի երկրպագությունը,
- հերքում են քահանայական հիերարխիայի, հոգևորականության, վանականության անհրաժեշտությունը,
- չեն ընդունում խաչի նշանը,
- չեն կրում խաչ իրենց մարմնին,
- մեղք են համարում ալկոհոլի և խոզի մսի, ծխախոտի և թմրանյութերի օգտագործումը[3]։
Պատմություն
խմբագրել1765 թվականին Տամբովի հոգևոր կոնսիստորիան Սուրբ Սինոդին ուղղված իր հաղորդման մեջ առաջին անգամ Ուկլեինի ուսմունքը անվանել է մոլոկանություն[4]։ Ըստ երևույթին, «մոլոկաններ» բառը մականունն է, որը նրանց տվել են ուղղափառները։ «Մոլոկաններ» անվան ծագման մի քանի տեսություններ կան։ Ըստ դրանցից մեկի՝ մոլոկանները կաթ էին խմում Պահքի օրերին, երբ ուղղափառ կանոններով արգելվում է կենդանական ծագման սննդի օգտագործումը, ինչի համար էլ նրանց անվանում էին մոլոկաններ[5]։ Ոմանք «մոլոկաններ» անունը կապում են Մելիտոպոլսկի շրջանի Մոլոչնայա գետի հետ, ուր աքսորվել են մոլոկանները։ Որոշ տարածում ունի այն տարբերակը, որը կապված է բանտերում և բանակում կաթնամթերք ուտելու նախապատվության հետ, քանի որ այդ սնունդը չէր կարող պատրաստվել խոզի մսով, որը մոլոկանները չեն ուտում: Մոլոկաններն իրենք նախընտրում են վկայակոչել Աստվածաշնչում նշված «հոգևոր կաթի» մասին փոխաբերությունը[3]։
Հենց սկզբում մոլոկաններն ու դուխոբորները՝ որպես «հոգևոր քրիստոնյաներ», եղել են մեկ կրոնական հոսանք։ Սեմյոն Ուկլեինը Իլարիոն Պոբիրոխինի հետ հանդիպելուց հետո բաժանվել է կնոջից, ամուսնացել է Իլարիոնի դստեր հետ և ուղղափառությունից անցել հոգևոր քրիստոնեության: 1765 թվականին կոնսորցիումում ունկնդրությունից և կրոնի ձևավորումից հետո Սեմյոն Ուկլեինը, որը բավականին ծանոթ էր Դմիտրի Տվերիտինովի ուսմունքին, մասնավորապես, ըստ որոշ աղբյուրների, իր տրամադրության տակ ուներ Տվերիտինովի գրառումները, չի համաձայնել Պոբիրոխինի որոշ համոզմունքների հետ և նոր ուղղություն է զարգացրել հոգևոր քրիստոնեության մեջ[6]։
Մոլոկանության հիմնադիրներն անհայտ են։ Մոլոկանության տարածողը Սեմյոն Ուկլեինն էր՝ դուխոբորների առաջնորդի դստեր՝ Իլարիոն Պոբիրոխինի նախկին ամուսինը, Տամբովի նահանգից։ Այնտեղից մոլոկանիզմը արագ տարածվել է Սարատովի, Վորոնեժի, Աստրախանի և այլ գավառներում։
Մոլոկանները[7] իրենց կրոնական ուղղության գոյության պատմության ընթացքում բազմաթիվ դժվարություններ են ունեցել։ Եթե Ալեքսանդր I-ի օրոք համայնքն արժանացել է իշխանության դրական վերաբերմունքին, ապա Նիկոլայ I-ի գահակալումից հետո սկսվել են հալածանքները: Արգելվել են մոլոկանների աղոթքի հավաքները և ծեսերի անցկացումը, նրանց աշխատանքի ընդունելը։ Չնայած այն հանգամանքին, որ հրամանագրով արգելվում էր անձնագրեր տրամադրել, մարդիկ դեռ գրանցված են եղել բնակության վայրում, և դա դժվարացրել է առևտուրը, աշխատանք գտնելը, չնայած շարժումը տարածվել է Ռուսական կայսրության կենտրոնական մասի բոլոր նահանգներում:
1830 թվականին Նիկոլայ I-ի հրամանով մոլոկանների և դուխոբորների բնակեցման համար բացվում են Անդրկովկասյան նահանգները։ Հեռանալով Ռուսաստանի հարավային մասից՝ նրանք լքել են տներն ու տնտեսությունները։ Բնակություն հաստատելով Անդրկովկասում՝ մոլոկանները յուրացրել են նոր տարածքներ, որոնց թվում էին Մուգանը և Ստավրոպոլի երկրամասը։ Միաժամանակ մոլոկանների շրջանում տեղի է ունեցել կրոնական խանդավառության պոռթկում, որը կապված էր 1836 թվականին Արարատ լեռան շրջանում Քրիստոսի հազարամյա թագավորության սկզբի մասին Նրանց միջև տարածված մարգարեությունների հետ:
Նաև մեծ թվով մոլոկան ընտանիքներ են ուղարկվել Ուկրաինական տափաստաններ, մեծ մասամբ՝ ներկայիս Զապորոժիեի մարզ, որտեղ մոլոկանները բնակվում են մինչ օրս[8]։
Մոլոկանները եղել են Ամուրի մարզ ժամանած առաջին վերաբնակիչներ։ 1890 թվականին մոլոկանների թիվը կազմել է 5454 մարդ[9]։
19-րդ դարի վերջին Ռուսաստանում մոլոկանների թիվը գերազանցում էր 500 հազարը։ Նրանց մեծ մասն ապրում էր Անդրկովկասում (այդ թվում՝ Կարսի շրջանում, որը հետագայում անցել է Թուրքիայի տիրապետության տակ) և Հյուսիսային Կովկասում։
Մոլոկաններին սկսել են զորակոչվել թուրքական բանակ, որի պատճառով մոլոկանների մեծ մասը 1920-ականներին գաղթել է ԱՄՆ, Կանադա, Չիլի, Նոր Զելանդիա, Մանջուրիա։ Մոլոկանների մի մասը տեղափոխվել է ԽՍՀՄ։ Մոլոկանների վերջին ալիքը ԽՍՀՄ է ժամանել 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին: Նրանք բնակություն են հաստատել Ստավրոպոլի երկրամասում և Աստրախանի շրջանում, որտեղ նրանք և նրանց սերունդները դեռ ապրում են[10][11][7]։
Ստավրոպոլի երկրամասում ապրում են բավականին մեծ թվով մոլոկանների ներկայացուցիչներ, մոլոկանների համայնքներ կան հետևյալ բնակավայրերում.
- Պրեոբրաժենսկոե, Աչիկուլակ, Կազմինսկոե, Կոչուբեևսկոե, Իվանովսկոե, Ինոզեմցևո գյուղեր,
- Բուդյոնովսկ (նախկին Կարաբաղլի, Սվյատոյ Կրեստ, Պրիկումսկ), Իզոբիլնի, Միխայլովսկ, Պյատիգորսկ և այլն[12]։
- Խորհրդային կառավարությունը վերաբնակիչներին հատկացրել է նաև Ռուսաստանի հարավում գտնվող Սալսկի տափաստանում գտնվող կուսական հողեր, որոնք ներկայում Ռոստովի մարզի Ցելինսկի շրջանի մաս են կազմում: Ներկայումս այնտեղ գործում են մոլոկանյան ակտիվ կազմակերպություններ[13]։
Մոլոկանների կյանքն ու կենցաղը
խմբագրելՅուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, ախոռը, խոտանոցը և շտեմարանը։ Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ։ Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում, եթե ոչ երեք, գոնե երկու կողմից երկական կամ մի մի պատուհաններով։ Հատակն ու առաստաղը տախտակից է, բայց ոչ երբեք ներկված։ Սովորաբար սենյակներից մեկում լինում է երկար ռուսական փուռ, մյուս սենյակները տաքացվում են թիթեղյա վառարաններով։ Սենյակի պատերին կից ձգվում են նեղ և երկար նստարաններ, իսկ անկյուններում փայտե պահարաններ, մի քանի նեղ և երկար նստարաններ մոտեցնելով կազմվում է մոլոկանի մահճակալը, սենյակի անկյունում սովորաբար դրված է լինում հասարակ փայտե սեղանը, որի վրա հասարակ փոքրիկ հասարակ լամպ է լինում, կողքերին մի քանի աթոռ (որը կոչվում է տաբուրետկա), տները քարաշեն են, կտուրը՝ եռանկյունաձև, կղմինդրով ծածկված, տան երկու կողմերը կան փոքր պատշգամբներ։ Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը։ Մոլոկանները շատ են սիրում թեյ։ Եվ այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ։
Մոլոկանների հանդերձանքը
խմբագրելՏղամարդիկ
խմբագրելՏարբերվում է նաև մոլոկանների հանդերձանքը՝ տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ։ Թևերը երկար են կոճկվում են դաստակի մոտ։ Անդրավարտիքը կարում են չթից կամ իրենց պատրաստած կտավից, ծայրերը դնում են կոշիկների մեջ, որը հասնում է մինչև ծնկները։ Շապիկի վրայից հագնում են ժիլետկա, որը անթև է և կրծքի վրա ամբողջովին կոճկվում է։ Աշխատելիս սովորաբար ժիլետով կամ միայն մի շապիկով են մնում, այս դեպքում գոտի են կապում։ Ժիլետի վրայից հագնում են պադդեովկա, որը կարվում է շվեդական կիսամահուդից, իջնում է մինչև ծնկները՝ մեջքի վրա փոքր-ինչ սեղմելով։ Երկու կողքերին կա մի գրպան, կոճկվում է մի կողմի վրա և վզի մոտ օձիքը հետ է ծալված։ Գլխին դնում են կարտուզ կոչվող գլխարկ, որն ունի լայն կզիրոկ, իսկ ձմեռը ցածր, կտորից կարած փափախ, որի վերին մասը թավշյա է լինում, ձմեռը ոմանք ոչխարի մորթուց կարած մուշտակ են հագնում։ Հագնում են գուլպա և երկար վզով կոշիկներ։
Կանայք
խմբագրելԿանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։ Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը։ Երկու ժապավեն ուսերի վրայով անցնելով պահում են այս հանդերցը։ Սարաֆանի վրա կապում են կարմիր չթից գոգնոց և հագնում կոֆտա, որ հասնում է մինչև մեջքը, երկար թևեր ունի և կրծքի վրա կոճկվում է։ Ձմեռը այս բոլորի վրայից հագնում են արխալուղ, սև կամ կապտագույն կտորից և բամբակից իջնում է մինչև ծնկները։ Աջ կողմոմ կա մի գրպան։ Աղջիկները գլխին միայն կարմիր յայլուխ են կապում, իսկ կանայք նախ մի յայլուխ եռանկյունաձև ծալում են, ճակատի վրայով անցկացնում կապում են ծոծրակին և ապա մի ուրիշն էլ ձգում վրայից և կապում վզի տակ։ Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են։
Մոլոկանների ամուսնությունը և հարսանիքի սովորություններ
խմբագրելՄոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Աղջիկ փախցնելու սովորություն նրանց մեջ չկա։ Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը։ Երբ որոշում են նշանել, տղայի ծնողները գնում են աղջկա ծնողների տուն, բայց այն ժամանակ, երբ աղջիկը տանը չի լինում և չի իմանում։ Մինչև տուն մտնելը տղայի ծնողները աղջկա ծնողների տան դռան առաջ խաչում են ձեռքերը և շշնջում «Հայր Մերը»։ Աղջկա ծնողները նախօրոք գիտեն նրանց այցի նպատակը, սակայն չեն ասում, մինչև բուն թեմային անցնելը սեղան են բացում, իսկ երբ վերջանում է թեյը նրանք նոր սկսում են խոսել գալու նպատակի մասին։ Աղջկա համաձայնությունը ստանալաց հետո հայրերը միմյանց ձեռք են սեղմում, աղջկա մայրը տղայի մորը տալիս է մի ասեղնագործ թաշկինակ, իսկ տղայի հայրը աղջկա հորը տալիս հինգ ռուբլի։ Մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ։ Իսկ որպես նշան տղայի վզին կապում են կարմիր թաշկինակ։ Հետո երկու խնամիները գնում են քաղաք հարսանիքի պատրաստություն տեսնելու։ Երբ բերում են հարսանեկան անհրաժեշտ պարագաները աղջիկը իր ընկերուհիների հետ միասին կարում են հարսանեկան շորը և «թագավորի» հագուստը։ Հարսանիքի օրը փեսայի եղբայրը գալիս է տանելու «թագավորի» շորը։ Հետո հավաքվում են բոլորով խնջույք կազմակերպում, որի ժամանակ միջնորդը հավաքում է մասնակիցներից հարսի և փեսայի նվերները։ Սովորաբար հարսանեկան բոլոր ծախսերը անում է տղայի կողմը։ Մալականները ապրում են մեծ գերդաստաններով։
Ընտանեկան կյանք
խմբագրելՄոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո՝ ավագ հարսին։ Նրանց մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում։ Միայն երբ կինը չի հարմարվում ամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա։ Նրաց ծեսերի համաձայն՝ ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի։ Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիմոն Կագինյան «Ցիտատներ մոլոկանների մասին»-2014 թ․
- ↑ Taxonomy of Molokane, Pryguny and Dukh-i-zhizniki — songs, holidays, prophets, communion and books Արխիվացված 2011-09-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ 3,0 3,1 «Духовные христиане молокане». molokan.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ Сектантства. Историко-статистическое описание Тамбовской епархии. 1911 год.
- ↑ Юлия Попова (21.10.17). «Молокане: русские, которые нашли убежище на Кавказе». russian7.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Асиф Масимов Ариф оглы Асиф Масимов: История, кулинарные и бытовые традиции у молокан Ивановки» (ռուսերեն). bookscriptor.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 7,0 7,1 Семёнов, 2001
- ↑ Гузиков И. В. Калмыковы: от Таврии до Средней Азии и обратно // Мелитопольский краеведческий журнал. —Мелитополь: Союз краеведов Мелитопольщины, 2014. — № 3. — С. 74—81.
- ↑ Географическо-статистический словарь Амурской и Приморской областей, со включением некоторых пунктов сопредельных с ними стран / Сост. преп. Благовещ. муж. гимназии Александр Кириллов. — Благовещенск : тип. т-ва Д. О. Мокин и К°, 1894. — 4, IV, 543 с.; 25..
- ↑ «Цивилизация российских молокан - исчезнувшая Атлантида в Карсе» (ռուսերեն). РИА Новости. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ Самарина, 2004
- ↑ «Атлас общин». molokans.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Администрация Целинского района | Общественно-политическая жизнь района | Религиозные объединения». www.tselinaraion.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Бирюков П. Песни, псалмы и гимны русских сектантов, рационалистов и мистиков // История русской литературы. Т. 1. — М., 1908.
- Бороздин А. К. Очерки русского религиозного разномыслия. — СПб., 1905.
- Буткевич Т. И. Русские секты и их толки. — М: Центрполиграф, 2018. — 540 с. — (Серия: Всемирная история) — ISBN 978-5-227-07820-9
- Высоцкий Н. Г. Первый опыт систематического изложения вероучения и культа «людей божиих». — М., 1917.
- Гузиков И. В. Нововасильевка молоканская // Мелитопольский краеведческий журнал : журнал. —Мелитополь: Союз краеведов Мелитопольщины, 2013. — № 1. — С. 27—29.
- Дингельштедт Н. Закавказские сектанты в их семейном и религиозном быту. — СПб., 1888.
- Дубровин Н. Ф. Наши мистики-сектанты. Е. Ф. Татаринова и А. П. Дубовицкий // Русская старина, 1895, январь.
- Каретникова М. С. Русское богоискательство. Национальные корни евангельско-баптистского движения. — Альманах по истории русского баптизма, третье издание. — СПб.: Библия для всех, Протестант, 2006. — С. 3—84. — ISBN 5-7454-0380-2
- Клибанов А. И. История религиозного сектантства в России (60-е г. XIX века — 1917 г.). — М., 1965.
- Костомаров Н. И. Воспоминания о молоканах // Отечественные записки, 1869, № 3.
- Кудинов Н. Ф. Столетие молоканства в России. 1805—1905. — Баку, 1905. [1](չաշխատող հղում)
- Кулаков А. Е. Религии мира. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-017645-7
- Малахова И. А. Духовные христиане. — М.: Политиздат, 1970. — 128 с. — (Библиотека «Современные религии»). — 60 000 экз.
- Матвеев В. А. Русская оседлость на Кавказе: особенности формирования во второй половине XVIII — начале XX вв.. — Ростов-на-Дону, Таганрог: Издательство Южного федерального университета, 2018. — 240 с. — ISBN 978-5-9275-2997-1
- Никольский Н. М. История русской церкви. — М., 1983.
- Плотников К. История и разбор учения рационалистических сект. — Пг., 1914.
- Пругавин А. С. Раскол и сектантство в русской народной жизни. — М., 1915.
- Рождественский Т. С., Успенский М. И. Песни русских сектантов и мистиков. — СПб., 1912.
- Терлецкий В. Н. Хилиастические течения в русском сектантстве. — СПб., 1912.
- Тульпе И. А. Курс лекций «Христианское сектантство в России» для студентов-религиоведов кафедры философии религии и религиоведения СПбГУ, 2001
- Тульпе И. А. Христианство и изображение: опыт русского сектантства / И. А. Тульпе // Вестник Русской христианской гуманитарной академии. — 2008. — Т. 9. № 2. — С. 87-100
- Федотов Г. Стихи духовные. Русская народная вера по духовным стихам. — М., 1991.
- Чухраєнко О. А. Молитовний будинок молокан в Астраханці // Мелитопольский краеведческий журнал, 2013, № 1, с. 27-29
- Семёнов, И. Я. История закавказских молокан и духоборов. — Ереван, 2001. — 124 с. — (Авторское издание). — PDF. — 600 экз. — ISBN 99930-4-021-5.
- Самарина О. И. Общины молокан на Кавказе. — Диссертация на соискание учёной степени кандидата исторических наук. — Ставрополь, 2004.
- Шмулевич А., Марк Кипнис М. Субботники (Иудействующие) // КЕЭ, том 8, колонка 635—639.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ մոլոկանները
- Մոլոկաններ. իրականություն առանց առասպելների
- Մոլոկաններ. մոնոէթնիկ Հայաստանի էթնիկ գույները
- Լալայեան, Ե. (1901) Գանձակի գաւառ. Մալականներ. Ազգագրական հանդէս, № 7-8. pp. 255-270
- molokans.ru — Молокане: материалы к истории (публикации, генеалогия, архивные документы, фото-архивы)
- molokanin.ru — Духовные Христиане Молокане (печатные и аудиоматериалы по молоканству на сайте С. П. Петрова, Тамбов)
- сдхм.рф Союз общин Духовных Христиан молокан в России (сайт религиозной организации с. Кочубеевское)
- molokane.org Духовные христиане мира — Spiritual Christians Around the World(англ.)
- pryguny.ru — Сайт о молоканах-прыгунах и книге «Дух и Жизнь»
- [2] — Страна Молокань Виктора Тикунова
- [3] — Община молокан в Москве
- ivanovka.net — Сайт молоканского села Ивановка (Азербайджан)
- красносельск-арм.рф — Сайт молокан Красносельска (Армения)
- «Молокане: между небом и землёй, между Россией и Арменией», Благовест-Инфо, 25.12.2007
- [4] — Молоканские фамилии
- Из Грузии уезжают молокане — Newsru.com, 2009
- Russian Molokan Church service, 1938(անգլ.)
- Молокане в Мексике
- Об общине молокан в Сан-Франциско